Jul 23 2021 15:36
Banovsha Shahaliyeva
Views: 151
Ղարաբաղյան պատերազմը կործանարար ազդեցություն ունեցավ Հայաստանի բյուջեի վրա: Քաղաքացիները բողոքում են երկրում տիրող սոցիալական ծանր վիճակից: Բնակչության արտահոսքը շարունակվում է արագ տեմպերով: Իրավունքը հարցում է անցկացրել Երևանի Բաղրամյան պողոտայում պարզելու, թե ո՞վ է մեղավոր երկրում տիրող անմխիթար վիճակի, ղարաբաղյան պատերազմում Հայաստանի ջախջախիչ պարտության մեջ: Շատերը պատասխանել են, որ Հայաստանն է մեղավոր: Քաղաքացիների թվում կան նաև այնպիսիները, ովքեր միշտ ճանաչել են Հայաստանի կողմից ադրբեջանական հողերի օկուպացիայի փաստը: ԿԻՆ . «Պտի պատերազմ չլիներ, սուսուփուս իրանց հողերը հանձնեիք, էդքան զոհեր չէր լինի... Լրագրող .Դրանք իրենց հողերն էի՞ն հա... Կին .«23 տարի նրանց հողը գրավել էինք... Լրագրող. Մենք էինք գրավել նրանց հողը՞ Կին .Այո, այո... Ինչպես ասում են՝ ճշմարտությունն աչք է ծակում: Հայ լրագրողը ամեն կերպ փորձում էր համոզել կնոջը հակառակը, սակայն կինը չհրաժարվեց իր խոսքերից: Երիտասարդ հայ լրագրողին չբավարարեց նաև մեկ այլ քաղաքացու պատասխանը: Տղամարդ .«Լավ չեք տիրապետում, 3 տարվա ընթացքում ցույց են տվել միլիոն անգամ, գնացել են զինվորին նորմալ հաց են տվել: Լրագրող. «Իսկ հիմա զինվոր կա՞» Տղամարդ. «Վոոբշե ռադ եղեք գնացեք ըստեղից»: ԿԻՆ . «Գիտեք ինչ կա, մեր քաղաքում շատ թշնամիներ ունենք ու ոչ մեկը չի սպայկա լինում, որ մեր ժողովրդին փրկության հասցնեն, բոլոր կողմերից խանգարում են, չեն թողնում էլի: Մենք խաղաղություն ենք ուզում և պետք է նստեն բանակցությունների, ուրիշ ելք չունեն»: Նշենք՝ Նիկոլ Փաշինյանը, օրերս հայտարարեց Բաքվի հետ խաղաղ բանակցությունների պատրաստակամության մասին: «Խաղաղությունն ու կայունությունն այլընտրանք չունեն»,- ասաց վարչապետը: Սակայն ընդդիմությունը ինչպես միշտ դեմ է տարածաշրջանում խաղաղությանը, չհասկանալով, թե ինչով կավարտվի նոր պատերազմը Ադրբեջանի հետ: Դա կբերի Հայաստանի կործանմանը:

Create Account



Log In Your Account