Jul 27 2021 12:08
Banovsha Shahaliyeva
Views: 215
Ադրբեջանը և Սերբիան նախատեսում են համապատասխան փաստաթղթեր ստորագրել վիզային ռեժիմը պարզեցնելու և երկրների միջև ուղիղ չվերթներ սկսելու մասին: Բաքվում իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Սերբիայի արտգործնախարար Նիկոլա Սելակովիչը: Սերբիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը տեղեկացրել է, որ այս և այլ թեմաների վերաբերյալ փաստաթղթերի ստորագրումը նախատեսված է առաջիկա աշնանը: Երկկողմ փաստաթղթերը նոր հնարավորություններ կստեղծեն՝ երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացման համար, համոզված է Սելակովիչը: Արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն էլ ասել է, որ Ադրբեջանը կշարունակի զարգացնել հարաբերությունները Սերբիայի հետ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2021թ. հոկտեմբերին կայցելի Բելգրադ, իր հերթին հայտնել է Սելակովիչը:

Create Account



Log In Your Account