Jul 28 2021 17:52
Banovsha Shahaliyeva
Views: 172
Ինչու չի Հայաստանը հետաքրքրված տարածաշրջանում խաղաղությամբ, դուք ինչով կարող եք դա բացատրել՞: «Նախ և առաջ պետք է այս սահմանային հակամարտությունը դիտարկել այն տեսանկյունից, թե ում համար է առաջին հերթին ձեռնտու դա: Բնականաբար դա ձեռնտու չէ, ոչ Հայաստանին, ոչ էլ Ադրբեջանին: Եվ անամիջապես հարց է առաջանում, իսկ ով է կանգնած այդ ռազմական սադրանքների հետևում, եթե դա ձեռնտու չէ կողմերից ոչ մեկին: Ես կարծում եմ, որ պետք է գտնել այդ երրորդ կողմին, ով կանգնած է բոլոր այս սադրանքների հետևում: Կարող եմ ասել, որ բոլոր այդ հրաձգությունները և հրադադարի մասին՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրված եռակողմ համաձայնագրի կետերի խախտումը ինտենսիվորեն իր արտացոլումն է գտնում Քելբեջարի շրջանում, Գեդաբեկի և Նախչըվանի ուղղություններում: Եվ եթե վերլուծություն անել, թե ինչու հենց այդ ուղղություններով, ապա անմիջապես հարց է առաջանում, ապա ինչու ոչ Զանգիլանում որտեղ կանգնած են ՌԴ-ի սահմանպահ ուժերը, ոչ Գազախի ուղղությամբ, որտեղ ծառյություն են կրում Ռուսատանի սահմանպահ զորքերը: Եվ ինձ թվում է, որ նպատակն է անվստահություն առաջացնել Ռուսատանի միջնորդական առաքելության նկատմամբ: Իմ կարծիքով, նման նպատակ են դրել իրենց առջև նրանք, ովքեր այսօր կանգնած են այդ գնդակոծությունների հետևում: Ես կարծում եմ, որ Փաշինյանը ձգտում է այս հակամարտության մեջ ներքաշել Ֆրանսիային և ԱՄՆ-ին, որոնք հանդիսանում են ՆԱՏՕ-ի անդամ: Եվ ես կարծում եմ, որ Փաշինյանը նման ուղղություն է ստացել՝ արևմտյան երկրներ իր շրջագայութունից հետո: Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ այդ մերձսահմանային հակամարտության մեջ հակված է ՆԱՏՕ-ին, դրանով իսկ հարվածի տակ դնել Ռուսաստանին՝ հանձինս նրա նախագահ Պուտինի, որը հանդիսանում է՝ եռակողմ համաձայնագրի կատարման երաշխավորը: Եվ ես կարծում եմ, որ Փաշինյանը այս անգամ նույնպես թույլ է տալիս այն սխալը, որը նա թույլ տվեց 2020 թվականի հուլիսին Թովուզի ուղղությամբ մարտերի ժամանակ, որպեսզի այդ մերձսահմանային հակամարտությանը ներքաշել ՀԱՊԿ-ին: Այդ ժամանակ դա նրան չհաջողվեց, որը բերեց Հայրենական պատերազմի: Այսօր նա փոխել է ուղղությունը, ներգրավել է ՆԱՏՕ-ի երկրներին՝ ի դեմս Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների: Իսկ դա հակադրվում է Ռուսաստանի քաղաքականությանը, որն ուղղված է այս ձգձգվող հակամարտության կարգավորմանը: Այս ամենն ուղղված են նրան, որպեսի թույլ չտալ եռակողմ համաձայնագրի իրագործումը՝ ենթակառուցվածքների բացումը, հատկապես Զանգեզուրի միջանցքի, և միջազգային հանրությանը հրահրել նրան, որ իբր Ադրբեջանը վարում է ագրեսիվ քաղաքականություն»,-պատասխանել է ռազմական փորձագետ Էլբրուս Օրուջևը:

Create Account



Log In Your Account