Jul 30 2021 11:36
Banovsha Shahaliyeva
Views: 196
Հայաստանում կրքերը չեն հանդարտվում: Գրեթե ամեն օր տարբեր պատճառներով բողոքի ակցիաներ են անցկացվում: Մարդիկ բողոքում են երկրում տիրող ծանր ու աղետալի վիճակից, անարդարությունից, աղքատությունից, գործազրկությունից, գների օրեցօր թանկացումներից: Այժմ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել Դինամո» հանրապետական մարզադաշտի մոտ գտնվող «Քրջի շուկա» անունը ստացած հնամաշ իրերի առևտրով զբաղվողները։ Նրանք հավաքվել են Կառավարության շենքի դիմաց և խնդրում են թույլ տան իրենց ապրանքները վաճառեն, քանզի դա իրենց եկամտի միակ աղբյուրն է: Կին . «Խնդրում եմ, որ թույլ տան մեր ապրանքները վաճառենք Գնունիում, որովհետև վարձով եմ ապրում, տղես կռված է, վիրավոր է, 5 թոռնիկ ունեմ, ինքս էլ ապրիլյան քառօրյա պատերազմին կռվել եմ: Հիմա ես ոչ աշխատանք ունեմ, ոչ գումար ունեմ, տան վարձն էլ չտամ, իմ երեխեքի կրիշը կկորցնեմ, կմնան դրսում՝ փողոցում: Որ հացի փող ստեղծենք, վարձ կարողանանք տանք»: Կինը բողոքում է, որ իրենց այլ տեղ են առաջարկել, 600 դրամ ուզում են տեղի համար, 1500 դրամ պահեստի, առևտուր էլ չի լինում, որ կարողանան ապրանք վաճառել ու իրանց ուզած գումարը տան. Կին . «Այլ տեղ առաջարկել են, բայց մենք ընտեղ չենք գնա: Հնարավոր չի այնտեղ, ցուրտ, ծմակ տեղ է: Սոված կմեռնենք, եթե առևտուր չլինի, ուզում են սպանե՞ն մեր ժողովրդին, ի՞նչ անենք, ոչ աշխատանք կա, ոչ մի հնարավորություն չկա: Դա է մեր հնարավորությունը՝ առևտուր անենք, գոնե մեր գոյությունը պահպանենք, սոված չմեռնենք»: Ակցիայի մասնակիցներից մեկն ասաց, որ ընտրել է Նիկոլ Փաշինյանին, քանի որ ասել է՝ ապագա կա. «Բայց հիմա, որ տենում եմ՝ էս ա իմ ապագան, սխալվել եմ»: Տղամարդ . «Մեր հացին վայիս են լինում, մենք դրանով ենք ընտանիք պահում, պրոստը ձև են տանում ու խանգարում: Մենք եկել ենք Փաշինյանին ենք բողոքում, որ տեր կանգնի էս խեղճ ժողովրդին: Եթե տեր չի կանգնում, տանի լցնի ձորը պրծնի: էս թոշակառուները ինչ անեն»: Իրավիճակը Հայաստանում էլ ավելի վատացավ երկրորդ ղարաբաղյան պատերազմում այդ երկրի ջախջախիչ պարտությունից հետո: Տասնյակ հազարավոր անգործ ու աղքատ մարդիկ մի կտոր հացի փող վաստակելու համար լքեցին երկիրն ու մեկնեցին Ռուսաստան այլ երկրներ: Այսօր Հայաստանում ահազանգում են, որ արտագաղթը կարող է ժողովրդագրական անբարենպաստ իրավիճակ ձևավորել, ինչն էլ կարող է դեպոպուլյացիայի հանգեցնել: Նշենք, որ անցած 30 տարիների ընթացքում Հայաստանից մեկնել է մոտ 1.7 մլն մարդ, բնակչության կարելի է ասել 30 տոկոսը: Եվ եթե այդպես շարունակվի, եթե Հայաստանը չբարելավի Ադրբեջանի ու Թուրքիայի հետ իր հարաբերությունները, ինչը կբարելավի քաղաքացիների կյանքը, երկիրն էլ կզարգանա՝ այդ երկրում մարդ չի մնա՝ բոլորը կբռնեն արտագաղթի ճանապարհը:

Create Account



Log In Your Account