Aug 03 2021 10:21
Banovsha Shahaliyeva
Views: 100
Հայաստանում մարդկանց կյանքը չի լավանում: Իրավիճակը ավելի ծանր է երկրի մարզերում ու գյուղերում, որտեղ ոռոգման ջրի պակասության պատճառով այրվում և չորանում է բերքը: Այդ գյուղերի թվում է Հայաստանի Շիրակի գյուղը, որտեղ բերքը չորացել է: Շիրակցի Մաթևոս Ույումջյանը դժգոհում է, որ գյուղացիները վարկի մարման խնդրի առաջ են կանգնել: Տղամարդ . «Երկու հեկտարից եմ հանել, երեք տոննա չի լինի, երեք տոննա ցորեն եմ հանել, 120 հատ էլ սալոմ եմ հանել, 17 պաշկա մենակ պարարտանյութ եմ տվել, 80 հազարի դեղ եմ տվել, ջուր եմ արել, ջրի վարձերը չեմ կարա տամ: Եկել, ջրի փող կուզեն, չի ծախվի, որ տանեմ, ջրի փողերը տամ: Ո՞վ կառնի, որ վաճառեմ, հավին կտամ, հավը կթքե երեսիս. որակ չկա հեչ վրան, սաղ կուտ»: Երկար տարիներ հողագործությամբ զբաղվող Տարոն Մարտիրոսյանն էլ 3 հեկտար գարի է ցանել: Մոտ 900 կգ գարի է ցանել ու մոտ այդքան էլ ստացել է: Ստացված գարին էլ անորակ է կրկին ջրի պակասության պատճառով. «Որակը լրիվ անասնակեր, սերմի տեղ հաստատ չի օգտագործվի, որովհետև 50 տոկոսը համարյա խոտ է, մնացածն էլ գարին է, որը շատ նվազ է, իմաստ չունի սա սերմի տեղ պահել, համենայն դեպս չենք էլ կարա պահել, որովհետև անանսակեր էլ հերիք չի լինի»: Շիրակցիները այժմ կանգնած են վարկերի մարման խնդրի առաջ: Մտավախություն ունեն, որ չեն կարողանա վերցրած վարկերը մարել ու բանկերի սև ցուցակներում կհայտնվեն. «Կգցեն սև ցուցակ ու լրիվ կկործանվենք, էլ բանկերն էլ երեսներս չեն նայի»: Շիրակի վարչական ղեկավար Համլետ Ասատրյանն էլ ահազանգում է` սերմացուի լուրջ խնդիր կա գյուղում. «Այս տարի ցորենի շատ քիչ բերք է ստացվել գյուղում, ունեցել ենք մոտ 390 հեկտար ցանված ցորեն, բայց միջինացված ցուցանիշով եղել է 10-12 ցենտեր հեկտարի հաշվով, այսինքն` լուրջ խնդիր ենք ունենալու ցորենի հետ կապված և սերմացուի խնդիր ունենք, քանի որ այդ ստացված բերքը պիտանի չէ որպես սերմացու օգտագործելու: Ստացված ամբողջը նվազ հատիկներ են կամ կուտ է, ինքն անասնակերի համար է, մթերման խնդիր էլ այսօր ունի գյուղացին, որովհետև այդ ստացված ցորենը չեն մթերի, որովհետև ալյուրի համար ոչ պիտանի է ինքը»: Ամեն ինչից, երկրում տիրող ծանր ու աղետալի վիճակից հոգնած ու հուսահատված մարդիկ բողոքում են, որ եթե այդպես շարունակվի իրենք էլ հազարավոր մարդկանց նման, ովքեր փող վաստակելու, ընտանիքի հոգսերը հոգալու համար մեկնել են Հայաստանից՝ իրենք էլ կբռնեն արտագաղթի ճանապարհը:

Create Account



Log In Your Account