Aug 03 2021 11:27
Banovsha Shahaliyeva
Views: 135
Ադրբեջանը մասշտաբային վերականգնողական աշխատանքներ է անցկացնում Ղարաբաղում։ Այդ մասին՝ Ադրբեջանի ազատագրված տարածքներ իր այցի ավարտի արդյունքներով ասել է՝ Իսրայելի Քնեսեթի նախկին պատգամավոր Հելիք Բարը։ Նրա խոսքով, Ադրբեջանի կառավարությունը մասշտաբային վերականգնողական աշխատանքներ է անցկացնում Ղարաբաղում։ «Այսօր այնտեղ անվտանգ չէ ականների պատճառով, որոնք տեղադրված են Ղարաբաղի ողջ տարածքում։ Գիտեմ, որ շատ մարդիկ տուժել են այդ ականներից։ Դրա համար էլ ես հավատում եմ, որ այդ տարածքները հնարավոր կլինի հնարավոինս շուտ մաքրել ականներից, որից հետո վերականգնել այդ հիանալի հողը, որտեղ վերադառնալուն ադրբեջանական ժողովուրդը սպասել է շուրջ 30 տարի։ Հոսով եմ, որ շուտով կյանքը կկարգավորվի Շուշայում և Ղարաբաղի մյուս շրջաններում»,- ասել է Բարը։ Նախկին պատգամավորը հայտնել է, որ սա իր առաջին այցն է Ադրբեջան և նա շատ է լսել ադրբեջանցիների հյուրընկալության և բարյացակամության մասին։ «Ես շատ ուրախ եմ, որ Իսրայել-Ադրբեջան միջազգային ասոցացիան ինձ հրավիրեց այստեղ։ Սա իմ վերջին այցը չի լինի»,- ասել է Բարը։ «Կարևոր է ընդգծել, որ Ադրբեջանի և Իսրայելի միջև հաստատվել են ամուր կապեր։ Հուսով եմ ադրբեջանցիների և իսրայելցիների փոխադարձ այցերը կավելանան»,- ասել է նա։

Create Account



Log In Your Account