Aug 03 2021 15:41
Banovsha Shahaliyeva
Views: 142
Հայաստանում կրքերը չեն հանդարտվում, բողոքի ակցիաներն էլ հաջորդում են մեկը մյուսին: Կրկին բողոքի ակցիա են անցկացրել հողագործները: Մի քանի համայնքների գյուղացիներ ոռոգման ջրի պահանջով կրկին փակել էին Գյումրի - Երևան միջպետական մայրուղին: Ազատան ու Բենյամին համայնքներին այս անգամ միացել էին նաև Այգաբաց գյուղի հողագործները՝ պնդելով, որ իրենց հողատարածքներն էլ չեն ոռոգվում, և բերքը դաշտում չորանում է: Ճանապարհը փակած գյուղացիները դժգոհում են, որ բերքը չորանում է և իշխանության ոչ մի անդամ իրենց ոչ մի բանով չի օգնում: Տղամարդ . «Ոռոգման ջուրն է խնդիրը: Ոչ մի հարց էլ չի լուծվել։ Կարտոլի մշակումը պահանջում է, որ 5-6 անգամ ջրես։ Հակառակ դեպքում դու լուրջ վնաս կստանաս։ Զրո տոկոս վարկ ենք ստացել պետությունից, շնորհակալ ենք։ Վարկը ներդրել ենք մեր ծրագրով, հիմա մենք վարկը պիտի ետ տանք, պարտականություն ունինք, պայմանագիր ունինք։ Ի՞նչըխ ետ տանք, եթե մենք չեն կըրցե բերքը հասունացնենք։ Մենք վնաս ենք կրել, դաշտն էլ ապացույց, թող գան նայեն։ Խնդիր չի լուծվել, սուտ են խոսում: Ես վարկ չեմ տա, ոչ մի բան էլ չեմ տա»: Վրդովված գյուղացիների միաձայն պահանջում են, որպեսզի հանձնաժողով կազմվի և տեղում վնասը գնահատվի. Նրանց խոսքով՝ սպասելու ժամանակ չունեն, առանց այն էլ ոռոգումը ուշացել է: Տղամարդ. «Թող հանձնաժողով կազմեն, գան։ Այ, հիմա պիտի գան նայեն։ Մի ամիս հետո գան, արդեն ջուրն էլ պրծնի... կասեն, թե գիտես ինչ կա, լավ չես մշակել։ Հիմի թող գան, հիմի թող գան, հետո չեն գա նայեն: Էդ մենք հիմա արդեն վնաս կրել ենք: Նույնը բույսն է: Ինքը արդեն ուշացել է: Արդեն շատ է ուշացրած»: Ղարաբաղյան երկրորդ պատերազմում ջախջախիչ պարտություն կրած Հայաստանը վերածվել է խորը ճահճի, որտեղ մարդիկ խեղդվում են բազմաթիվ խնդիրների մեջ: Քաղաքացիները չգիտեն, թե ինչ անեն, որ հեռանկար չկապեն երկրի հետ ու մտածեն, թե երբ կկարողանան փախչել նման անորոշությունից, մի երկրից, որը օրեցօր խարխլվում ու փլուզվում է:

Create Account



Log In Your Account