Aug 04 2021 15:41
Banovsha Shahaliyeva
Views: 140
44-օրյա ղարաբաղյան պատերազմի հետևանքները ծանր հարված են հասցրել Հայաստանի տնտեսությանը և մարդկանց կյանքին: Շատերը մինչ այսօր ուշքի չեն եկել և երկրում տիրող աղետալի վիճակի և իրենց անապահով ու աղքատ կյանքի մեջ մեղադրում են նախկին իշխանություններին՝ այսպես կոչված ղարաբաղյան կլանի ներկայացուցիչներին: Իրավունքի հետ զրույցին նույնիսկ ասել են, որ Հայաստանը նման ծանր վիճակում չհայտնվելու համար վաղուց պետք է վերադարձներ գրավված տարածքները. Կին . «Պատերազմ ոչ մի դեպքում պետք չի»: Տղամարդ . «Վարչապետը անկաշառ մարդ է, աշխատում է իր երիտասարդ կազմով, այդ թվում ձեր նման երիտասարդներն են աշխատում, որ էս երկիրը շտկեն, ոչ թե նախկին բռնաբարող ղեկավարները գան ու ինչ անեն: Օրենքը, որ գործի՝ ամեն ինչ էլ կլինի: Ամեն մարդ իրա համար աշխատեց, դրա համար էլ սենց էղավ: Ամեն ինչ երկրում վատ է: Օրենքը, որ գործի, ներկա դրությամբ ես 6 տարի դատարանի դռներին եմ հողի տարածքի չեն կարողանում այդ հարցը լուծել: Օրենքը պահումա խարդախներին»: Կին . «Դա գերտերությունների մեջ խաղ է, որտեղ մենք պարզապես մենք խաղաքարտ ենք հանդիսանում: Ես չեմ տեսնում իշխանությանը մեկ ուրիշ ալտերնատիվ տարբերակ, որ կարող էր փոխարինել ներկա իշխանություններին և ավելի լավ լուծում գտնել»: Տղամարդ . «Սա ինձ թվում է հավերժ երևույթ է: Քանի, որ 90-ական թվականներին, երբ հրադադարը կնքվեց ղարաբաղյան, էն ժամանակ պետք էր անպայման խաղաղության պայմանագիր կնքել և այդ գրավյալ տարածքները տալ և Ղարաբաղը փրկել»: Երկրորդ ղարաբաղյան պատերազմից մոտ 10 ամիս է անցել, սակայն Հայաստանում իրավիճակը գնալով վատանում է և երկար ժամանակ է հարկավոր քաղաքացիներին ոտքի կանգնելու համար: Հայ ժողովրդի լավ ապրելու և երկիրը զարգացնելու համար կա մեկ նախապայման՝ բարելավել հարաբերությունները Ադրբեջանի և Թուրքիայի հետ, կայունություն ու խաղաղություն հաստատել տարածաշրջանում և հրաժարվել նացիստական քաղաքականությունից ու ռևանշիզմից:

Create Account



Log In Your Account