Aug 05 2021 10:45
Banovsha Shahaliyeva
Views: 113
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ՝ ԱԻՆ հրդեհաշիջման ուժերի կառավարումը համակարգելու նպատակով Թուրքիա ուղարկված, արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Էթիբար Միրզոևը հանդիպել է՝ եղբայրական երկրի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Բեքիր Փաքդեմիրլիի հետ: Ինչպես հայտնել են նախարարությունում, Է.Միրզոևը զրուցակցին տեղեկացրել է՝ Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության հրդեհաշիջման ուժերի կազմի և հնարավորությունների, ինչպես նաև գործունեության մասին: Իր հերթին Բ.Փաքդեմիրլին պատմել է՝ Թուրքիայում բռնկված անտառային հրդեհների մասշտաբների, ինչպես նաև դրանց դեմ պայքարի միջոցառումների մասին: Նա երախտագիտություն է հայտնել մեր պետության ղեկավարին և եղբայրական ադրբեջանական ժողովրդին՝ հրդեհը մարելու գործում ցուցաբերած օգնության և աջակցության համար:

Create Account



Log In Your Account