Aug 05 2021 13:06
Banovsha Shahaliyeva
Views: 131
Ադրբեջանի Հանրապետության նախագահ, Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի հանձնարարությամբ՝ ադրբեջանական բանակում իրականացվող բարեփոխումների շրջանակներում շարունակվում են՝ ժամանակակից չափանիշներին և զորքերի ծառայության կազմակերպման համապատասխան ռազմական ենթակառուցվածքի ստեղծման միջոցառումները: Ադրբեջանի Հանրապետության նախագահի՝ ցամաքային զորքերի հրամանատարություն ստեղծելու վերաբերյալ կարգադրության կատարման նպատակով՝ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և նախարարության ղեկավար կազմը այցելել են՝ հրամանատարության շահագործման հանձնված մի շարք ռազմական օբյեկտներ: Պաշտպանության նախարարը զննել է՝ Ցամաքային զորքերի հրամանատարության շտաբի շենքը: Զեկուցվել է, որ շտաբում գործում են կետեր, որոնք նախատեսված են՝ ժամանակակից համազորային մարտերի պայմաններում ռազմական գործողությունների և զորքերի ավտոմատ կառավարման համակարգերի համար, ինչպես նաև ուսումնական և ծառայողական սենյակները: Այնուհետև պաշտպանության նախարարը ծանոթացել է՝ հրամանատարության կազմում գտնվող կառավարման վարչական շենքերում, ինչպես նաև զինվորական զորանոցներում ստեղծված պայմաններին:

Create Account



Log In Your Account