Aug 27 2021 10:34
Banovsha Shahaliyeva
Views: 167
Այսօրվա դրությամբ պետական քաղաքականության մակարդակով հսկայական աշխատանք է կատարվել պատերազմի հաշմանդամների և նահատակների ընտանիքների համար: Բավական է նշել, որ այս կատեգորիայի մոտ 10 հազար մարդ պետության կողմից ապահովվել են բնակարաններով, մասնավոր տներով: Միայն անցյալ տարի տրամադրվել է 1572 բնակարան, իսկ այս տարի` կտրամադրվի մոտ 3 հազար բնակարան, հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը պատերազմի հաշմանդամների և նահատակների ընտանիքների անդամների հետ հանդիպմանը: «Միաժամանակ այսօր կներկայացվի 50 ավտոմեքենա: Այսօրվա դրությամբ տվյալ կատեգորիայի քաղաքացիներին տրամադրված ավտոմեքենաների թիվը գերազանցում է 7 հազարը, կամ ավելի ճիշտ` կազմում է 7200: Բնակելի համալիրում, որը մենք պատրաստվում ենք բացել այսօր, կապրեն վերոնշյալ կատեգորիայի ավելի քան հազար քաղաքացիներ: Այստեղ ապրելու համար բոլոր պայմաններն են ստեղծվել: Այստեղ կառուցված է 1500 տեղանոց դպրոց՝ որտեղ մենք այժմ հանդիպում ենք, մանկապարտեզ, լուսավոր, գեղեցիկ, հարմարավետ բնակարաններ, և սա ևս մեկ անգամ ցույց է տալիս պետության վարած քաղաքականությունը», - ասել է նախագահը: Նշելով, որ Ադրբեջանը համաշխարհային մասշտաբով այս ոլորտում օրինակելի երկիր է, պետության ղեկավարն ասել է. «Մենք ամեն տարի պետական բյուջեից բավականին մեծ գումար ենք հատկացնում, որպեսզի այս հարցերը գտնեն իրենց լուծումը: Պետք է նաև նշեմ, որ երեկ ստորագրված հրամանագրի համաձայն՝ Երկրորդ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ հերոսություն դրսևորած և Հերոսի կոչման արժանացած անձիք նույնպես ապահովվելու են բնակարանով: Հայրենական պատերազմի Հերոսի կոչում ստացած բոլոր անձինք կապահովվեն բնակարաններով: Նահատակների ընտանիքները, որոնք արժանացել են այս կոչմանը, նույնպես բնակարան կստանան»:

Create Account



Log In Your Account