Aug 30 2021 10:16
Banovsha Shahaliyeva
Views: 84
Օգոստոսի 29 -ին Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք Շուշա քաղաքում կայացել է նոր վերակառուցված «Ղարաբաղ» հյուրանոցի բացումը: Ինչպես տեղեկացնում է CBC.Az-ը, բացման արարողությանը մասնակցել են Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը և առաջին տիկին Մեհրիբան Ալիևան: Նշենք, որ հյուրանոցը, որի շենքը կառուցվել է 1980 թվականին, 1992 թվականի մայիսին դադարեցրել էր իր գործունեությունը Շուշա քաղաքի օկուպացիայի արդյունքում և մեղմ ասած, գտնվում էր ոչ բարվոք վիճակում: Երկրորդ Ղարաբաղյան պատերազմում ադրբեջանական բանակի տարած փառահեղ հաղթանակի արդյունքում Շուշա քաղաքի հայկական օկուպացիայից ազատագրումից հետո, 2021 թվականին նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ սկսվեցին հյուրանոցի վերականգնման աշխատանքները: Ժամանակակից հյուրանոցում ստեղծվել են բոլոր պայմանները հյուրերի հարմարավետության համար: Հյուրանոցն ունի գործարար հանդիպումների և միջոցառումների համար նախատեսված սենյակ: Հյուրանոցի կողքին գտնվող զբոսայգին բարեկարգվել է, կառուցվել են շատրվաններ: Զբոսայգուն վերադարձվել է իր նախկին տեսքը, որն ուներ մինչ օկուպացիան:

Create Account



Log In Your Account