Aug 31 2021 16:23
Banovsha Shahaliyeva
Views: 124
Ղարաբաղյան պատերազմում զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են կազմակերպել Կառավարության շենքի դիմաց: Ծնողների խոսքով արտակարգ և անմարդկային դեպք է տեղի ունեցել «Եռաբլուր» պանթեոնում: Այնտեղ քանդել և գողացել են պատերազմում զոհված զինծառայողների գերեզմանի շիրմաքարը, սյուները և նստարանները և վանդալիզմը կատարողները անպայման պատասխան պետք է տան: Վրդովված ծնողները ասել են, որ գերեզմանաքարերը քանդվել են իշխանությունների հանձնարարությամբ. «Մենք մեր ուժերով երեխու գերեզմանը սարքել ենք: Երեկ ամուսինս գնացել է Եռաբլուր ու տեսել է, որ գերեզմանները քանդել են: Նիկոլ Փաշինյանի հրամանով են քանդել, ասում են, որ իր ստորագրությամբ: Ամբողջությամբ քանդել են, քարն էլ տարել են: Մենք սարքել ենք գերեզմանները մենք իրանցից ոչինչ չենք ուզում, մեր գերեզմանները սարքած էր, ինչու քանդեցին մեր երեխաների գերեզմանները: Մենք իրանց տվեցինք 20 տարեկան երեխա, որ գան մեր երեխաների գերեզմանները քանդեն: Քանդելուց հետո, ոնց քնեցին, ուզում եմ հասկանամ որ ջարդած ձեռով ստորագրեցին, ես դառնալու եմ իրենց գիշերվա երազը, անիծելու եմ աստծու ամեն օր, իրանց էս նույն մղկուտը ապրելու են: Թող իջնեն ու մեզ ասեն էս ստորագրությունը ովա տվել, ում հրամանովա եղել:Թող էդ շիրմաքարերը տանեն ու իրանց տները դնեն մեզ պետք չի: Թույլ չենք տալու, որ իրանց ուզած քարը դնեն, չեն դնելու, ես իմ երեխուն հանելու եմ բերելու եմ այստեղ կառավարության շենքում այստեղ դնեմ»: Տղամարդ .«Էդ երեխայի, որ 10 միլիոն ստացել են չի կերել ծնողը էդ փողը, գերեզմանա արել, որ դրանով մխիթարվեն: Իրանք լավ գիտեն, սաղ տեղյակ են եղել, թող ասեին մի արա, Ռոման կհրաժարվեր: Բայց երբ թույլ են տվել, բերել են քարը, վերամշակել են ու դրել են, իրանք սաղ տեղյակ են եղել: Էսի, որ սաղ աշխարհը տեսավ նրանք ոջիլ են, գեներալ չկա, սաղ գեներալները պիտի մեռած լինեին»: Ծնողներից մեկը՝ Ռոման Գևորգյանը, ասել է, որ տեղադրելու համար հատուկ թույլտվություն էր ստացել նախկին և ներկա ՊՆ նախարարներից, պատասխանատու այլ մարմիններից, բայց եկել, տեսել են՝ ո՛չ շիրմաքարը կա, ո՛չ սյուները և ո՛չ էլ նստարանները: Տղամարդ. « Սաղ ազգիս կոչ եմ անում խնդրում եմ հավաքվեք հրապարակ կառավարության դեմ, էսօր իմ էրեխեն, ձեր էրեխեն է, ձեր էրեխու շիրիմը պղծեն, սաղս հավաքվեք կառավարության դեմ, պիտի պատասխան տա հրաման տվողը, որ Եռաբլուրում էսօր հերոսների գերեզման են քանդում: Մտել եմ երեխուս գերեզմանը տեսել եմ չկա քարերը, քանդած, նկարը գետնին ընկած, սրբապղծություն»: Զինծառայողների հարազատները պահանջել են հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Սակայն նրանց պատասխանել են, որ հանդիպումն այժմ անհնար է, քանզի Փաշինյանը արձակուրդում է:

Create Account



Log In Your Account