Sep 01 2021 16:31
Banovsha Shahaliyeva
Views: 101
Երևանի օդանավակայանում ասեղ գցելու տեղ չկա: Այստեղ հավաքված հարյուրավոր մարդիկ ոչ թե զբոսաշրջության են մեկնում, այլ լքում են երկիրը՝ շատերը անվերադարձ: Նրանք լքում են երկիրը փող վաստակելու և ավելի լավ կյանք վարելու համար: Նրանք մեկնում են Մոսկվա, Կրասնոյարսկ, Նովոսիբիրսկ և ռուսաստանյան այլ քաղաքներ: Կին .«Իհարկե ամուսինս գնացելա, ուզում եմ գնամ, դեռ չի ստացվում նրա հետ գնալը»: Կնոջ խոսքով ընտանիքի հետ երեք տարի առաջ Ռուսաստանից վերադարձել են Հայաստան, սակայն կյանքն անտանելի է դարձել և ամուսինը մեկնում է Ռուսաստան, հետո՝ երբ նա աշխատանք գտնի՝ ինքն էլ երեխաների հետ կմեկնի նրա մոտ: Օդանավակայանում գտնվող շատ կանանց ամուսինները արդեն Ռուսաստանում են ապրում ու աշխատում, հիմա իրենք էլ մեկնում են նրանց մոտ: Այս երկրում այլևս ապագա չենք տեսնում՝ գնում ենք օտար ափերում բախտ որոնելու՝ ասում են արտագաղթողները: Տղամարդ . «Ըստեղ մնալը, որտեղ հաց, այնտեղ կաց: Թոռներս, տղաներս այնտեղ են, մեր աշխատանքը ընտեղա»: Հայաստանում արտագաղթի տեմպերը մտահոգում են միգրացիոն փորձագետներին: Նրանց հատկապես անհանգստացնում է, որ եթե նախկինում գնում էին, որովհետև այստեղ գործ չկար՝ եղածի համար էլ քիչ փող էին ստանում, հիմա այս մարդիկ այլևս ապագա չեն տեսնում Հայաստանում, որտեղ գործազրկություն, աղքատություն է տիրում, ամեն ինչ ել տասնապատիկ թանկացել է: Ըստ մասնագետների տվյալների՝ տարեսկզբից մինչ այսօր Հայաստանից մեկնած հինգ քաղաքացուց մեկը հետ չի վերադառնում: Եվ եթե այսպես շարունակվի՝ երկիրը ամբողջովին կդատարկվի:

Create Account



Log In Your Account