Sep 03 2021 11:52
Banovsha Shahaliyeva
Views: 95
«2019 թվականի մայիսից Բաքվում և Ափշերոնի շրջանում բացվել է 5 DOST կենտրոն: Մոտ ապագայում DOST կենտրոնների ցանցը կընդգրկի երկրի բոլոր մարզերը, ներառյալ ազատագրված շրջանները»: Այս մասին հայտարարել է աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարար Սահիլ Բաբաևը: Նախարարը նշել է, որ Շուշայում ևս կբացվի DOST կենտրոն, և ընդհանրապես, DOST ծառայություններ կմատուցվեն ազատագրված բոլոր շրջաններում: Սահիլ Բաբաևն ընդգծել է, որ գործակալությունը և DOST կենտրոնները ստեղծվել են նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով. «DOST-ը իրենից ներկայացնում է «միասնական պատուհան», որը 152 տեսակ ծառայություններ է մատուցում աշխատանքի, զբաղվածության, հաշմանդամության և սոցիալական ապահովության ոլորտներում: Այն գործում է ամբողջապես թափանցիկ, արդյունավետ՝ քաղաքացիների հարմարավետության և բավարարվածության սկզբունքներին համապատասխան»:

Create Account



Log In Your Account