Sep 06 2021 13:04
Banovsha Shahaliyeva
Views: 105
Եվս 80 շուշացիներ այցելել են հարազատ քաղաք: Շուշա քաղաքում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցչի և Շուշա քաղաքի պետական արգելոցի վարչության կողմից կազմակերպված այցին մասնակցել են տարեց սերնդի ներկայացուցիչներ, ղարաբաղյան պատերազմի մասնակիցներ, քաղաքի վերնախավը: Ադրբեջանի նախագահի Շուշա քաղաքում հատուկ ներկայացուցիչ Այդըն Քերիմովը ողջունելով շուշացիներին ասել է, որ երկրի մուլտիկուլտուրալ կենտրոն հանդիսացող քաղաքում արագացված տեմպերով շինարարական և վերականգնման աշխատանքներ են իրականացվում: Քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն, նոր թաղամասեր են դրվում, հիմնովին նորացվում են քաղաքի կենսական նշանակության ենթակառուցվածքները: Միևնույն ժամանակ, կիրառվում է ժամանակակից և էկոլոգիապես մաքուր քաղաքաշինության մոտեցում, որը համապատասխանում է 21-րդ դարի չափանիշներին: Շուշացիների ուշադրությանն է հասցվել, որ նման ուղևորությունները պարբերաբար կկազմակերպվեն: Այնուհետև քաղաքի բնակիչներն այցելել են Ջըդըր Դյուզյու, Մոլլա Պանահ Վագիֆի թանգարան-դամբարանի համալիր, Բերդապարիսպներ, Գյանջայի դարպասներ, Յուխարը Գյովհար աղա մզկիթ: Ճամփորդության ընթացքում բնակիչները հնարավորություն են ստացել այցելել նաև իրենց տներ: Հիշեցնենք, որ շուշացիների առաջին ուղևորությունը կազմակերպվել էր օգոստոսի 19-ին և մինչ այսօր 29 տարվա կարոտից հետո ավելի քան 180 շուշացիներ հնարավորություն են ունեցել տեսնելու իրենց հարազատ քաղաքը:

Create Account



Log In Your Account