Sep 07 2021 12:37
Banovsha Shahaliyeva
Views: 100
Հայաստանում բողոքի ակցիաները շարունակվում են: Այժմ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել Արարատի մարզի մի շարք համայնքների խաղողագործները, ովքեր դարձյալ ճանապարհ են փակել։ Նրանք դժգոհում են, որ վերամշակող ընկերություններն առանց հիմնավորման նվազեցրել են խաղողի մթերման գները։ Armenia Today-ն այցելել է Արարատի մարզի Լուսառատ համայնք, որտեղ մեծ ծավալներով տեխնիկական սորտի խաղող է մշակվում։ Տղամարդ . «Հիմա լուրջ խնդրի առաջա խաղողագործի կանգնած: - «Այո, լուրջ խնդիրա, ճանապարհ ենք փակում, որ էս հարցը լուծվի, ոչ մի բան էլ չի լուծվում: Ոչ մի տեղից էլ մարդ չեկավ: Անտերության մատնված գյուղացի: Միլիցիաները գալիս են ցրում են, վերջ տվեք: Գնացեք չորեքշաբթի ձեր հարցը կբարձրացվի, բայց ոչ մի հարց էլ չի բարձրացվում: Էսօր օդի մեջ ենք, ես 2,5 հեկտար այգի ունեմ օդի մեջ եմ, ու որոշել եմ կեսը քանդեմ, որովհետև խնդիրները չեմ կարում լուծեմ: Արարատյան դաշտավայրում էսօր խոտ են արտադրում, որը ավելի ձեռա տալիս»: Խաղողագործները բողոքեցին, որ գործարանները կիլոգրամի դիմաց ընդամենը 110 դրամ են առաջարկում, ինչը խաղողի ինքնարժեքն է կազմում: Տղամարդ . «Սաղ գյուղացիք էլ պրոբլեմի առաջ են կանգնած: Անորոշ վիճակա: Չգիտենք ուր ենք տանելու, ինչ ենք անելու, ոնց ենք անելու:Էս գյուղացուն ընդհանրապես կառավարությունը բանի տեղ չի դնում, ոչխարի տեղա դնում, չարչարվում ենք, որ ընտանիքս պահենք, թափում էս թափի, չէ թող գնա: Էս դառնում է ինչ, ինչի նման է»: Ամեն ինչից, երկրում տիրող հետպատերազմյան ծանր վիճակից, աղքատությունից, գների օրեցօր թանկացումներից, իշխանության անտարբերությունից հոգնած ու հուսահատված մարդիկ բողոքում են, որ եթե այդպես շարունակվի իրենք էլ հազարավոր մարդկանց նման, ովքեր փող վաստակելու, ընտանիքի հոգսերը հոգալու համար մեկնել են Հայաստանից՝ իրենք էլ կբռնեն արտագաղթի ճանապարհը:

Create Account



Log In Your Account