Sep 10 2021 11:41
Banovsha Shahaliyeva
Views: 147
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի նախագահությամբ՝ փոխնախարարների, հատուկ հանձնարարություններով դեսպանների, ԱԳՆ պրոֆիլային կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և երկրի դիվանագիտական ներկայացուցչությունների մասնակցությամբ՝ տեսակոնֆերանսի ձևաչաջով խորհրդակցություն է անցկացվել: Ինչպես հայտնել են ԱԳՆ մամուլի ծառայությունում, հանդիպման հիմնական նպատակն էր՝ քննարկել մեր երկրի արդյունավետ մասնակցությունը մինչև այս տարվա վերջը կայանալիք միջազգային միջոցառումներին: Նախարար Ջեյհուն Բայրամովը նշել է, որ սեպտեմբերից միջոցառումներ կանցկացվեն մի շարք միջազգային կազմակերպություններում, և այս առումով արտաքին գործերի նախարարության օրացույցում աշնանային ամիսները կարևոր տեղ են գրավում: Նախարարը ընդգծել է՝ այս միջոցառումներին մեր երկրի պատշաճ ներկայացվածության ապահովումը, համապատասխան մակարդակի ակտիվ մասնակցության ապահովումը, ինչպես նաև համապատասխան համակարգման ամրապնդումը և այդ նպատակներին հասնելու բոլոր հնարավորությունների մոբիլիզացումը: Հանդիպման ընթացքում ելույթ են ունեցել միջազգային կազմակերպություններում մեր երկրի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները: Նրանք խոսել են առաջիկա միջոցառումների նախապատրաստական աշխատանքների մասին և բարձրաձայնել են իրենց առաջարկություններն այս հարցի վերաբերյալ:

Create Account



Log In Your Account