Sep 09 2021 16:18
Banovsha Shahaliyeva
Views: 93
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հինգշաբթի ընդունել է՝ Թուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի (Թուրքական խորհուրդ) գլխավոր քարտուղար Բաղդադ Ամրեևի գլխավորած պատվիրակությանը: Կողմերը մանրամասն քննարկել են՝ Թուրքական խորհրդի օրակարգի հարցերի լայն շրջանակ, առաջիկա միջոցառումները, մասնավորապես՝ այս տարի Ստամբուլում կայանալիք գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները: Տեղեկատվություն տրամադրելով Թուրքական խորհրդի երկրների տնտեսության նախարարների նիստի և Բաքվում կայանալիք գործարար համաժողովի օրակարգի վերաբերյալ՝ գլխավոր քարտուղարը խոսել է նաև՝ տնտեսական համագործակցության ամրապնդման համար խորհրդի կողմից ձեռնարկվող միջոցառումների մասին: Բաղդադ Ամրեևը նշել է, որ բոլոր մասնակից երկրների ընկերությունները շահագրգռված են մասնակցելու՝ Ադրբեջանի ազատագրված տարածքների վերականգնման գործընթացին՝ ընգծելով, որ մեծ թվով գործարարներ կմասնակցեն Բաքվի բիզնես ֆորումին: Նախարար Ջեյհուն Բայրամովը հաջողություն է մաղթել Թուրքական խորհրդի անդամ երկրների տնտեսության նախարարների նիստի և գործարար համաժողովի կապակցությամբ, որը տեղի կունենա Բաքվում: Ընդգծվել է, որ Ադրբեջանը մեծ նշանակություն է տալիս համագործակցությանը Թուրքական խորհրդի շրջանակներում, և մշտապես աջակցել է կազմակերպության գործունեությանը:

Create Account



Log In Your Account