Sep 16 2021 13:04
Banovsha Shahaliyeva
Views: 84
Հայաստանում մարդկանց խնդիրները գնալով շատանում են: Ծանր իրավիճակ է տիրում Լոռու մարզի Յաղուփլու գյուղում, որը հայերը վերանվանել են Գուգարք: Բնակիչները բողոքում են, որ կորցրել են քուն ու դադարն այն օրից, երբ գյուղի ներքևում տեղավորված քարամշակման արտադրամասը նոր, ավելի հզոր քարաղացման հաստոց է գործի դրել։ Փոշին մի կողմից, օր ու գիշեր իրենց տները հասնող անտանելի աղմուկը մյուս կողմից, բնակիչներին օր ու արև չեն տալիս։ ԿԻՆ . «Ցանկացած ժամին, գիշերը 2-3-ին մեզ խանգարումա ձայնը շատ ահավոր ձևով: Երեխաները չեն կարողանում քնեն, առավոտն էլ չեն կարում արթնանան, որ դասի գնան»: Տղամարդ . «Փոշուց ծառները չորանում են, բերքը չորանում է: Մեր պահանջը այն է, որ ըստեղից հանեն տանեն, ուր ուզումա տանեն»: Կին . «Հոգեկաններս խանգարվել ա։ Գիշեր-ցերեկ իրանք ընդհանրապես հանգիստ չունեն։ Ո'չ շաբաթ-կիրակի գոյություն ունի, ո'չ ժամ գոյությունի ունի, իմ 15 տարեկանը անքնությունա ձեռք բերում»։ 2018 թվականին «Ա. Ա. Բ. Պրոյեկտ» ճանապարհաշինական ընկերությունը Վանաձորից դեպի Վրաստան տանող մայրուղուն կից քարամշակման արտադրամաս է հիմնել։ Արտադրամասին ամենամոտը գտնվող Յաղուփլուում ասում են, որ նախկին երկու հաստոցները տանելի էին, երրորդի տեղադրումից հետո այլևս ի վիճակի չեն հանդուրժել։ Անցած ամիսներին մի քանի անգամ գյուղի բնակիչները դիմել են մարզային իշխանություններին, հանդիպել ընկերության պատասխանատուներին ու հավաստիացումներ ստացել, որ շուտով կվերացնեն խնդիրները։ Բայց ամիսներ անց, ըստ նրանց, դեռ նույն վիճակն է։

Create Account



Log In Your Account