Sep 17 2021 10:48
Banovsha Shahaliyeva
Views: 64
Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի զարգացումը ևս մեկ անգամ հաստատում է սահմանազատման անհրաժեշտությունը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Զախարովայի խոսքով՝ սահմանագծման և սահմանազատման վերաբերյալ ռուսական առաջարկները ներկայացվել են ինչպես Բաքվին, այնպես էլ Երևանին: «Մենք ակնկալում ենք արագ արձագանք հետագա ընթացքի համար: Զուգահեռաբար, մենք կշարունակենք տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման համատեղ ջանքերը` համաձայն ամենաբարձր մակարդակով պայմանավորվածությունների իրականացման», - ասել է Զախարովան:

Create Account



Log In Your Account