Sep 23 2021 10:49
Banovsha Shahaliyeva
Views: 62
Տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի է ունեցել՝ Ադրբեջանի ազատագրված տարածքներում կենտրոնացված խնդիրների լուծման համակարգման շտաբի առընթեր գործող Միջգերատեսչական կենտրոնի էներգիայի մատակարարման հարցերով աշխատանքային խմբի հերթական նիստը: Քննարկվել են՝ համակարգող շտաբի սեպտեմբերի 16 -ին կայացած նիստի արդյունքներով աշխատանքային խմբի առջև դրված խնդիրների և հանձնարարականների կատարման ընթացքը: Միջոցառման շրջանակներում նաև անդրադարձ է կատարվել՝ Շուշա քաղաքի ռազմավարական նշանակության օբյեկտների էլեկտրաէներգիայի մատակարարման և ջեռուցման հարցերին: Նիստի մասնակիցները տեղեկացվել են՝ էլեկտրաէներգետիկական ենթակառուցվածքի ստեղծման աշխատանքների մասին, ընդգծվել է, որ ենթակայանների կառուցումը շարունակվում է: Նշվել է, որ ենթակառուցվածքային նախագծերում էլեկտրաէներգիայի ապահովումը հատկապես կարևոր է, քանի որ ջերմամատակարարման համակարգի հիմքը կազմող կաթսայատների մեծ մասը աշխատելու են էլեկտրաէներգիայով:

Create Account



Log In Your Account