Sep 23 2021 16:14
Banovsha Shahaliyeva
Views: 74
Ամեն օր Հայաստանում տարբեր բնույթի բողոքի ակցիաներ են անցկացվում: Կառավարության շենքի մոտ հերթական բողոքի ակցիան են անցկացրել Սարդարաբադի խաղողագործները, որը հայերը վերանվանել են Արմավիր: Գյուղացիները բողոքել են, որ բոլորը վարկեր ունեն, ինչպես վերադարձնեն այն, երբ ոչ մի գործարան չի գնում: «Մենք գնացել ենք մարզպետարան, ես Հայաստանի քաղաքացի եմ, մենակ շենքում նստելով չի:Բոլոր մեր հարցի լուծումները եթե չտան, ամեն մեկս դառնալու ենք հանցագործներ մեր երեխեքին պահելու համար, դրանա հասնում: Չի կարելի չէ սեփական ժողովրդին նման կերպ վարվել»: Խաղողագործները արդեն երկար ժամանակ է բողոքի ակցիաներ են անցկացնում, ճանապարհներ են փակում և կառավարությունից պահանջում են լուծել իրենց խնդիրները: Նրանք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեր հանդիպում են պահանջում: «Ուրիշ գործարանը տալիսա 270 օրում գումարա տալիս: Բանկին ասենք 270 օր սպասի: Ամեն ծայրահեղ քայլի էլ կեթանք: Գյուլլում են, թող գյուլլեն, կորցնելու բան չունեմ․ ծայրահեղ քայլերի կդիմենք: Մեղք ենք էլի, ամոթա էլի»: Երկրում տիրող անարդարություններից, աղքատությունից, իշխանությունների անտարբերությունից հոգնած ու հուսահատված մարդիկ բողոքում են, որ եթե այդպես շարունակվի իրենք էլ հազարավոր մարդկանց նման, ովքեր փող վաստակելու, ընտանիքի հոգսերը հոգալու համար մեկնել են Հայաստանից՝ կբռնեն արտագաղթի ճանապարհը:

Create Account



Log In Your Account