Oct 14 2021 10:22
Banovsha Shahaliyeva
Views: 112
«Հայաստանը հողին է հավասարեցրել, այրել և ոչնչացրել է ամեն ինչ Ադրբեջանի օկուպացված տարածքներում, որոնք ազատագրվեցին Երկրորդ Ղարաբաղյան պատերազմում: Սակայն, այսօր Ադրբեջանի կառավարությունը՝ նախագահ Իլհամ Ալիևի ղեկավարությամբ, բավականին մեծ աշխատանք է կատարել Ղարաբաղում: Ես վստահ եմ, որ Ադրբեջանի կառավարությունը կվերականգնի այդ տարածքները»: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն: Նախարարն ընդգծել է, որ Թուրքիան Ադրբեջանին ցուցաբերում է և հետագայում էլ կցուցաբերի բազմակողմանի աջակցություն. «Սակայն Ղարաբաղի վերականգնման աշխատանքների արագացման համար անհրաժեշտ է տարածքը մաքրել հայերի կողմից այնտեղ տեղադրված ականներից: Դրա համար կան բավականաչափ տեխնոլոգիաներ»: Թուրքիայի արտգործնախարարը նշել է, որ դրանով հանդերձ, հայտնի չեն, թե կոնկրետ որտեղ են տեղադրված ականները: Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել ականապատ դաշտերի որոշ քարտեզներ, սակայն, մնացածները դեռ չեն տրամադրվել: «Կարծում եմ, որ Հայաստանը մոտ ապագայում պետք է դրական քայլեր ձեռնարկի այս հարցը դյուրացնելու, հարաբերությունների նորմալացման, խաղաղության և համագործակցության հաստատման ուղղությամբ: Հայաստանը պետք է ամենակարճ ժամկետներում Ադրբեջանին տրամադրի բոլոր ականադաշտերի քարտեզները: Ի վերջո, տարածքները պետք է ականազերծվեն, որպեսզի մարդիկ իրենց կյանքը չկորցնեն հայրենի հողերում: Հարազատ Ադրբեջանը երբեք միայնակ չի եղել, մենք երբեք միայնակ չենք թողնի Ադրբեջանին: Թող բոլորն իմանան այդ մասին», - հայտարարել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Create Account



Log In Your Account