Oct 16 2021 12:39
Banovsha Shahaliyeva
Views: 129
«Վերականգնելով Իրանի հետ մեր պետական սահմանի 130 կիլոմետրանոց հատվածի նկատմամբ վերահսկողությունը՝ որը մոտ 30 տարի գտնվում էր Հայաստանի վերահսկողության տակ, մենք փակեցինք թմրամիջոցների փոխադրման երթուղին, որն անցնում էր Ադրբեջանի Ջաբրայիլի շրջանի տարածքով՝ Իրանից դեպի Հայաստան, այնտեղից էլ` Եվրոպա: Տարածքների ազատագրմանը հաջորդած մեկ տարվա ընթացքում ադրբեջանա-իրանական սահմանի այլ հատվածներում մեր կողմից բացահայտված հերոինի ծավալը կրկնակի գերազանցում է նախորդ տարիների ցուցանիշին»: Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ տեսակապի ձևաչափով ելույթ ունենալով Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ դա խոսում է այն մասին, որ շուրջ 30 տարի շարունակ Հայաստանը՝ լինելով Իրանի հետ դավադրության մեջ, նախկին օկուպացված շրջաններն օգտագործել է դեպի Եվրոպա նարկոթրաֆիքինգ իրականացնելու համար: «Օկուպացիայի տարիներին ես բազմիցս ասել եմ, որ այդ տարածքները օգտագործվում են թմրանյութերի ապօրինի շրջանառության և միջազգային ահաբեկիչների պատրաստման համար: Այսօր դա ապացուցված փաստ է», - ընդգծել է նախագահը:

Create Account



Log In Your Account