Oct 18 2021 11:00
Banovsha Shahaliyeva
Views: 97
«Մենք կառուցել ենք Հաղթանակի ճանապարհը դեպի Շուշա, և այժմ ընթացքի մեջ է Ֆիզուլի-Շուշա մայրուղու շինարարությունը: Ներկայումս աշխատանքներ են ընթանում՝ Ֆիզուլի-Հադրութ, Ֆիզուլի-Ջաբրայիլ, Ֆիզուլի-Աղդամ ճանապարհներին»: Այս մասին՝ Ֆիզուլիի շրջանի հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը: Նշելով, որ այսօր կատարվել է՝ Ֆիզուլի-Աղդամ ուղղությամբ նոր ճանապարհի հիմնարկեքը, պետության ղեկավարն ասել է, որ Աղդամ այցելող հյուրերն ու քաղաքացիները կարող են օգտվել Ֆիզուլիի Միջազգային օդանավակայանից, որը հանդիսանում է Ղարաբաղի օդային դարպասը: «Կատարելով այս բոլոր գործերը, մենք մեկ նպատակ ունենք՝ հնարավորինս շուտ վերադարձնել նախկին հարկադիր վերաբնակներին հայրենի վայրեր: Խոսելով վերջին մեկ տարվա ընթացքում իրականացված մեծածավալ վերականգնման և շինարարական աշխատանքների մասին` պետության ղեկավարն ասել է, որ այս գործընթացը շատ բարդ է և պահանջում է համապատասխան պլանավորում և ականազերծման աշխատանքներ: Ազատագրված տարածքների մեջ ականների քանակով Ֆուզուլին ամենաաղտոտված շրջանն է. Ավելի քան հարյուր հազար ական է թաղված, և մենք պետք է զուգահեռ իրականացնենք այս ամբողջ աշխատանքը, ասել է Իլհամ Ալիևը:

Create Account



Log In Your Account