Oct 19 2021 12:42
Banovsha Shahaliyeva
Views: 94
Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Թոյվո Կլաարը կայցելի Ադրբեջան: Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է Թոյվո Կլաարը: Նա նշել է, որ Հարավային Կովկաս կատարելիք այցի ընթացքում հանդիպումներ կանցկացնի Բաքվում, Թբիլիսիում և Երևանում: «Եվրամիությունը Հարավային Կովկասում կայունության և բարեկեցության ապահովման հարցում իր գործընկերների հետ պատրաստ է շարունակել իր գործունեությունը»,-ընդգծել է հատուկ ներկայացուցիչը: Նշենք, որ Թոյվո Կլաարը վերջին անգամ Ադրբեջան էր ժամանել ընթացիկ տարվա սեպտեմբերին: Սեպտեմբերի 17–ին նա այցելել էր օկուպացիայից ազատագրված Աղդամ քաղաք:

Create Account



Log In Your Account