Oct 19 2021 15:15
Banovsha Shahaliyeva
Views: 101
Հայաստանում մարդկանց խնդիրները գնալով շատանում են: Ծանր վիճակ է տիրում Ալավերդիում, որտեղ շենքերից մեկի տանիքի հիմնանորոգման ընթացքում լցված անձրևաջրերը բնակիչների կյանքը տակնուվրա են արել: Արդեն երկու շաբաթ է՝ փորձում են բնակարաններն ազատել անձրևաջրերից ու վերացնել մինչև առաջին հարկի պատերի մեջ մտած խոնավությունը, Ազատության հետ զրույցում բողոքել է բնակիչներից մեկը. Աղջիկ . «Նայեք չի բացվում: Էս վիճակնա»: Հինգհարկանի շենքի վերջին հարկի 9 բնակարաններն ապրելու համար անպիտան են դարձել։ Բնակիչներից ոմանք ստիպված տեղափոխվել են այլ տներ: Չորրորդ հարկի բնակիչ Աղուն Մելիքյանը սարսափով է հիշում՝ ինչպես էր երկու օր ու գիշեր ջուրն անարգել հասնում իրենց բնակարան. Կին . «Խոնավությունը լրիվ տան մեջա: Մենք չենք կարա գանք էս տանը ապրենք»: Աղջիկ . «Ուղիղ մի շաբաթա մենք հիվանդանոցում ենք: Դրա պատասխանը ովա տալու հետաքրքիրա շատ: Հիմնանորոգվի, որ էս խնդիրը չունենանք»: Շենք են այցելել Լոռու մարզպետը, Ալավերդու համայնքապետն ու «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Արեն Մկրտչյանը։ Բնակիչներն ասացին՝ խոստացել են՝ կզբաղվեն իրենց խնդրով: Ընկերության ղեկավարն էլ «Ազատությանն» ասել էր, թե վնասի դեպքում փոխհատուցման մասին որևէ նշում չկա համայնքապետարանի հետ կնքված պայմանագրում, ուստի բարի կամքով կարող են ընդամենը որոշակի շինանյութ տալ բնակիչներին՝ իրենց տունը սեփական ուժերով կարգի բերելու համար։ Բնակիչները, մինչդեռ, համաձայն չեն. Կին . «Շպակլյովկով ու լատեքսով հարց ա՞ լուծվում: Բա պա՞րկետս, բա պատա՞լոկը [առաստաղը]՝ արդեն կռիշը [տանիքը] էրևում ա, լրիվ փուլ ա էկել»: «Ես համաձայն չեմ: Մեր տունը սարքած էր, վերանորոգած էր, ամեն ինչը լավ էր: Հմի որ ինձ բերեց էրկու մեշոկ շպակլի կամ մի բան տվեց, մենք ի՞նչ պետք ա անենք՝ լրիվ պատերը խոնավացած, լրիվ քարուքանդ էլած»: Բնակիչների խոսքով՝ դատարան կդիմեն խնդրին իրավական լուծում տալու համար: Շինարարից վերջնական պատասխան ստանալու հույսով մի քիչ էլ կհամբերեն։

Create Account



Log In Your Account