Oct 20 2021 14:34
Banovsha Shahaliyeva
Views: 123
Հայաստանում խարդախության նոր դեպք է բացահայտվել: Ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում տեղեկություններ էին ստացվել, որ Ալավերդիում բնակվող 30-ամյա մի կին սոցցանցերից մեկում իր և այլ տվյալներով բացված էջերով իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է հրապարակել՝ իբր ինքը 44-օրյա պատերազմում զոհվածի այրի է և երեխաներին խնամելու պատրվակով օգնություն է խնդրել։ Այս կերպ մի խումբ օգտատերերի վստահությունը չարաշահելով՝ նրանցից ստացել է նախնական հաշվարկով՝ շուրջ 600 հազար դրամ։ Օգտատերերը փողը փոխանցել են կնոջ բանկային հաշվեհամարին։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Թումանյանի բաժնի ծառայողները տեղեկությունները հիմնավորելուց հետո հոկտեմբերի 13-ի երեկոյան կնոջը բերման ենթարկեցին բաժին։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ խարդախությունից տուժած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։ Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Հայաստանում խաբեության միջոցով մարդիկ ցանկանում են գումար վաստակել: Ըստ Դատական տեղեկատվական համակարգի՝ քաղաքացի Վարդան Ղուկասյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա տեղեկանալով, որ ժամկետային զինծառայող Հենրիկ Ասատրյանը, մասնակցելով ղարաբաղյան պատերազմին, անհետ կորել է, խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ 2021թ. հունվարին վերջինիս հորը՝ Աշոտ Ասատրյանին վստահություն ներշնչելու նպատակով խաբեությամբ ներկայացել է որպես ՌԴ որոշակի անձանց շրջանում կապեր ունեցող անձ: Աշոտ Ասատրյանի հետ հետագա հանդիպումների ընթացքում Ղուկասյանը հայտնել է, թե իբր ճշտել է որ Հենրիկ Ասատրյանը գտնվում է Ադրբեջանի Հանրապետության քրեակատարողական հիմնարկներից մեկում, որտեղից վերջինիս նախ Ռուսաստանի Դաշնություն, իսկ այնուհետև ՀՀ տեղափոխելը կազմակերպելու համար անհրաժեշտ է 30.000 ԱՄՆ դոլար տալ արտերկրում գտնվող իր վստահելի անձանց: Ծնողները պատրաստ էին վճարել այդ գումարը, սակայն գործին խառնվել են Հայաստանի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները: Եվ մեղավորը ձերբակալվել է: Սա նման խարդախության առաջին դեպքը չէ, երբ հայերն իրենց շահերի համար խաբում են անգամ պատերազմի ժամանակ զոհված հայ զինվորների հարազատներին:

Create Account



Log In Your Account