Oct 21 2021 11:48
Banovsha Shahaliyeva
Views: 89
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել՝ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդի հետ: Կողմերը մտքեր են փոխանակել երկու երկրների համագործակցության օրակարգի շուրջ և ընդգծել են՝ մի շարք ոլորտներում հարաբերությունների զարգացման կարևորությունը: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է նաև հակամարտությունից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։ Նախարար Ջեյհուն Բայրամովը պետքարտուղարի օգնականի ուշադրությանն է ներկայացրել՝ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ մեր դիրքորոշումը: Իր հերթին, Կարեն Դոնֆրիդը նշել է՝ երկու երկրների միջև հարաբերությունների նորմալացման կարևորությունը և այս հարցում ԱՄՆ–ի՝ աջակցեություն ցուցաբերելուն պատրաստ լինելը:

Create Account



Log In Your Account