Oct 21 2021 14:26
Banovsha Shahaliyeva
Views: 97
Հայաստանում կրքերը չեն հանդարտվում, բողոքի ակցիաներն էլ հաջորդում են մեկը մյուսին: Այժմ բողոքի ակցիա են անցկացրել ձկնորսները, ովքեր փակել են Երևան-Սևան մայրուղին, որոնք բողոքում են ձկնորսության արգելքի դեմ: Ակցիայի մասնակիցներց մեկը Հայելիի թղթակցի հետ զրույցում նշել է, որ «Շրջակա միջավայրի նախարարությունը որոշել է արդյունագործական ձկնորսություն թույլ տալ. ապրիլից սեպտեմբեր տվել են 250 տոննա ձկան պաշարի որսի թույլտվություն: Հիմա մարդիկ ոնց ապրեն, բողոքել են ակցիայի մասնակիցները: Տղամարդ . «Էս մարդիկ ասում են գնացեք աշխատեք բերեք ընտանիք պահեք ապրեք, իրանց տրամաբանությամբ:Որ հաշվում էս պիտի մարդը բենզին վառի, ավտո օգտագործի, մոտորանավակը վարի, ընդամենը օրական 5 ձուկ»: Ձկնորսների խոսքով 6 ամսում Սևանից դուրս է եկել մոտ 10 հազար տոննա ձուկ, իսկ պետությունը դրանից ստացել է ընդամենը 350 տոննայի բնավճարը: Ձկնորսները հավելում են, որ երբ այս հարցով դիմում են իրենց պատգամավորին, ասում է՝ ինձ հետ գործ չունեք, բա ինչի՞ ենք ձեզ ընտրել, զայրացած նշում են ձկնորսները: Տղամարդ . «Հիմա 4 ամիս էս մարդիկ ոնց ապրեն: Մարդիկ պարտքերի տակ են, ոնց ապրեն: Ձուկ բռնողից լավ գիտնական ես չեմ պատկերացնում: Նստում են վերևները ասում են գնացեք ուրիշ բան արեք: Թող աշխատատեղ տա էթան աշխատեն: Մարզպետն ինչա: Հերիքա ամեն ինչից կշտացել ենք: Չեն ուզում ժողովուրդը ապրի: Մի հատ էլ հեղափոխություն կլինի, մի հատ էլ կփոխվի ամեն ինչ»: Զայրացած ձկնորսները բողոքում են, որ եթե արգելեն զբաղվել ձկնորսությամբ՝ իրենք կդիմեն ծայրահեղ քայլերի:

Create Account



Log In Your Account