Oct 22 2021 12:46
Banovsha Shahaliyeva
Views: 156
Ռուսաստանը հանդես է գալիս Ադրբեջանի և Իրանի սահմանին լարվածության թուլացման օգտին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ: «Հետևողականորեն հանդես ենք գալիս Ադրբեջանի և Իրանի սահմանին լարվածության թուլացման օգտին: Մենք համոզված ենք, որ այդ պետությունների հարաբերություններում բոլոր հարցերը պետք է լուծվեն բացառապես քաղաքական-դիվանագիտական ճանապարհով՝ բարիդրացիության ոգով»,- նշել է Զախարովան: Նա հավելել է, որ Ռուսաստանը ջանքեր է գործադրում Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղղությամբ: «Մենք կարծում ենք, որ նման գործընթացը պետք է հաշվի առնի տարածաշրջանի բոլոր երկրների շահերը, այդ թվում՝ Իրանի»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Create Account



Log In Your Account