Oct 25 2021 10:57
Banovsha Shahaliyeva
Views: 102
Էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը՝ Սաուդյան Արաբիայի Թագավորության էներգետիկայի նախարար արքայազն Աբդուլ Ազիզ բին Սալման Ալ - Սաուդի հրավերով մասնակցել է Էր-Ռիադ քաղաքում անցկացվող «Սաուդյան կանաչ նախաձեռնության» շնորհանդեսին: «Գործունեության նոր դարաշրջան. կենդանի օազիս» խորագրով անցկացվող միջոցառմանը մասնակցել են կառավարության, բիզնեսի, ֆինանսների և քաղաքացիական հասարակության առաջնորդներ, քննարկվել են՝ կլիմայի փոփոխության, բիոբազմազանության պահպանման, կանաչ տնտեսության, էներգետիկ անցման, ցածր էմիսիայի արդյունաբերական տեխնոլոգիաների կիրառման, վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման ընդլայնման և մի շարք հարցեր: Ելույթ ունենալով «Կայունություն և տնտեսական զարգացում» խորագրով նախարարական նիստին՝ Փարվիզ Շահբազովն ընդգծել է բնապահպանական, էներգետիկ և տնտեսական կայունության միջև հավասարակշռության ապահովման կարևորությունը։ Նշելով, որ երկրում վերականգնվող էներգիայի աղբյուրների զարգացումը ներառված է նախագահ Իլհամ Ալիևի կողմից իրականացվող սոցիալ-տնտեսական զարգացման ազգային առաջնահերթությունների շարքում՝ նախարարն ընդգծել է, որ հաջորդ տասնամյակի ընթացքում մեր երկրում «կանաչ էներգիա»-ի ոլորտում կատարվելիք ներդրումների մասնաբաժինը նախատեսվում է հասցնել 30 տոկոսի: Նախարարը նշել է, որ աշխատանքներ են տարվում նաև ազատագրված ադրբեջանական տարածքները կանաչ էներգետիկ գոտու վերածելու ուղղությամբ:

Create Account



Log In Your Account