Oct 25 2021 12:08
Banovsha Shahaliyeva
Views: 98
Հայաստանում մարդկանց կյանքը գնալով թանկանում է: Քաղաքացիները ահազանգում են, որ թանկացել է ամեն ինչ՝ նույնիսկ կարտոֆիլը: Երկրում սկսված և կանգ չառնող գնաճը նոր ռեկորդներ է սահմանում: Օրինակ կարտոֆիլն արդեն մեկ տարվա ընթացքում թանկացել է 66,7 տոկոսով, որը կարող է դառնալ դելիկատես և ոչ հասանելի Հայաստանի աղքատ բնակչությանը: Կին . «Երևի չենք ուտի արդեն: Մի գուցե այդպես ավելի լավ կլինի: Մակարոն կուտենք բալես ինչ անենք: Հաց ենք ուտում: Ոչ թանկ է, ամեն ինչն է թանկացել»: Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Հայաստանում աղքատ է բնակչության 26,4 տոկոսը: Երկրի բոլոր քաղաքացիները 2022 թվականից սկսած սննդամթերքը ձեռք են բերում ավելի թանկ, վճարելով մինչև 15 տոկոս ավելի: Կին . «150-ով ենք առել, բայց էս տարի շատ թանկա ամեն ինչը: 250-ը նորմալա: Պետք է լինի 100 դրամ:Կարտոֆիլը թանկա, ձմեռվա համար չենք կարողանում գնել»: Կարտոֆիլից բացի Հայաստանում թանկացել են նաև առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ՝ խոզի միսը, շաքարավազը, ձուն, կարագը, կաթնամթերքը, նույնիսկ հացը: Քաղաքացիներն ահազանգում են, որ նման թանկացումների ժամանակ հնարավոր չէ նույնիսկ գոյատևել: Նշենք, որ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը մեկ տարի առաջ աղքատ քաղաքացիներին առաջարկում էր թանկ ապրանքները փոխարինել ավելի էժան ապրանքներով: Իշխանության ներկայացուցիչների սոցիալապես անապահով քաղաքացիների նկատմամբ ցուցաբերած անտարբեր վերաբերմունքը միշտ էլ եղել է: Սակայն քաղաքացիներին, ինչպես միշտ մտահոգում է, թե ինչպես այժմ ձեռք բերել այդքան թանկ գնով վաճառվող կարտոֆիլը և մյուս ապրանքները:

Create Account



Log In Your Account