Oct 26 2021 10:58
Banovsha Shahaliyeva
Views: 88
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն այսօր մեկօրյա աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան։ Նախագահի ինքնաթիռը վայրէջք է կատարել Ֆիզուլիի միջազգային օդանավակայանում: Էրդողանի այցն իրականացվում է նախագահ Իլհամ Ալիևի հրավերով։ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները Ֆիզուլիում կմասնակցեն կարճ ժամանակում կառուցված Միջազգային օդանավակայանի բացմանը: Բացի այդ, Ռեջեփ Թայիբ Էրդողանն ու Իլհամ Ալիևը կդնեն նոր ավտոմոբիլային ճանապարհի և Թուրքիայի աջակցությամբ Զանգիլանի շրջանում կառուցվելիք «Խելացի ագրոպարկ»-ի հիմքը։ Այցի ընթացքում կքննարկվեն թուրք-ադրբեջանական հարաբերությունները և այդ հարաբերությունների հետագա խորացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը։ Կարծիքներ կփոխանակվեն երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ։

Create Account



Log In Your Account