Oct 27 2021 11:00
Banovsha Shahaliyeva
Views: 83
Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է բանաձևը՝ երկու տարով երկարաձգելու հյուսիսային Իրաքում և Սիրիայում հակաահաբեկչական անդրսահմանային գործողություններ իրականացնելու թույլտվությունը: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը: Որոշմանը կողմ են քվեարկել իշխող «Արդարություն և զարգացում», «Ազգայնական շարժում» և ընդդիմադիր «Լավ» կուսակցությունները, իսկ «Հանրապետական ժողովրդական կուսակցությունը» և «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը», դեմ է քվեարկել: Բանաձևը խորհրդարան էր ներկայացվել կառավարության կողմից: Բանաձևում մասնավորապես նշվել է, որ Թուրքիայի հարավային սահմաններին ռիսկերն ու շարունակվող հակամարտություններից բխող սպառնալիքները շարունակում են աճել: Այդպիսով, Հյուսիսային Իրաքում և Սիրիայում թուրքական զինուժը կկարողանա գործողություններ իրականացնել մինչև 2023 թվականի հոկտեմբերի 30-ը:

Create Account



Log In Your Account