Oct 27 2021 15:38
Banovsha Shahaliyeva
Views: 106
«Ղարաբաղյան հաղթանակը Ադրբեջանի և Թուրքիայի մեծ հպարտությունն է, «երկու ազգ և մեկ պետություն» կարգախոսի հիանալի դրսևորում։ Ինչպես հայտնում է CBC.Az-ը, այս մասին լրագրողներին հայտարարել է՝ Էթնոսպորտի համաշխարհային համադաշնության նախագահ Բիլալ Էրդողանը։ Բ.Էրդողանը նշել է, որ երեկ մասնակցել է Ֆիզուլիի Միջազգային օդանավակայանի բացմանը. «Նախորդ ճամփորդության ժամանակ մենք այցելել ենք Շուշա։ Ազատագրված հողեր այցելող ցանկացած մարդ, տեսնում է, որ այդ հողերը 30 տարի ոչ մի համայնքի բարօրությանը չեն ծառայել։ Այդ հողերը իրական տիրոջը՝ Ադրբեջանին վերադարձնելուց հետո՝ կարճ ժամանակում օդանավակայանի շահագործումը, արագացված տեմպերով ճանապարհների կառուցումը, մարդկանց վերադարձից հետո նրանց կյանքը ապահովելու հնարավորությունների ստեղծումը շատ արժեքավոր է։ Նիզամի Գյանջևիի 880-ամյակը խոսում է այն մասին, թե մշակութային առումով որքան թանկ վայրեր կան ոչ միայն Շուշայում, այլև Գյանջայում և Ղարաբաղում։ Շատ արժեքավոր է Ղարաբաղում վերակառուցումը սկսել պատմական հուշարձաններով։ Մենք այս տարածաշրջանում տեսնում ենք զբոսաշրջության լայն ներուժ»։ Վ.Էրդողանը նշել է, որ Ղարաբաղյան հաղթանակը ցույց տվեց բարեկամ երկրների աջակցության և եղբայրության դրական արդյունքը. «Մենք տեսանք Թուրքիայի և Ադրբեջանի միասնության մասշտաբները։ Հուսով եմ, որ այս համերաշխությունը կդրսևորվի նաև ԻՀԿ երկրների միջև՝ տնտեսության, մշակույթի և այլնի ոլորտներում: Ես կցանկանայի նույն համերաշխությունը տեսնել նաև թուրքական երկրների միջև»:

Create Account



Log In Your Account