Oct 27 2021 16:17
Banovsha Shahaliyeva
Views: 95
«Թուրքիան հպարտ է, որ մասնակցում է Ադրբեջանի օկուպացիայից ազատագրված տարածքների վերականգնմանը»: Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Ադրբեջանից վերադառնալուց հետո պատասխանելով լրագրողների հարցերին։ Էրդողանը նշել է, որ Ադրբեջան կատարած այցի ընթացքում հետևել է՝ օկուպացիայից ազատագրված տարածքներում իրականացվող վերակառուցման ու բարեկարգման աշխատանքներին։ Նա նշել է, որ Ֆիզուլիի միջազգային օդանավակայանը մեծ տրանսպորտային ներուժ ունի ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև ամբողջ Կովկասի համար։ «Պաշտոնատար անձանցից և մեր աշխատակիցներից տեղեկություններ ստացանք տարածաշրջանում ճանապարհների կառուցման մասին։ Թուրքիան միշտ ընդգծել է տրանսպորտային գծերի կարևորությունը տարածաշրջանային խաղաղության և կայունության հաստատման գործում»,- ընդգծել է Թուրքիայի նախագահը։

Create Account



Log In Your Account