Nov 25 2021 12:30
Banovsha Shahaliyeva
Views: 150
«Ցանկացած միջազգային նախագծի իրականացման համար կան որոշակի չափանիշներ: Այդ չափանիշներից մեկը կապված է՝ մշակութային ժառանգության և պատահական հնագիտական գտածոների պահպանության հետ»: Այս մասին հայտարարել է՝ Ադրբեջանում, Վրաստանում և Թուրքիայում BP-ի արտաքին հարաբերությունների և ռազմավարության գծով փոխնախագահ Բախտիյար Ասլանբեյլին՝ «Մեծ վերադարձ. մշակութային վերածնունդ» խորագրով համաժողովում ունեցած ելույթի ժամանակ: «Նկատի առնելով այն հանգամանքը, որ երկրի տարածքը հարուստ է գտածոներով, շինարարության ընթացքում կիրառվում են հատուկ ընթացակարգեր: Օրինակ որևէ գտածոյի հայտնաբերման ժամանակ աշխատանքները դադարեցվում են և 7 օրվա ընթացքում հաղորդվում է Մշակույթի նախարարությանը, ընդգծել է նա։ Բախտիյար Ասլանբեյլին հայտնել է, որ «Հարավկովկասյան գազատարի» կառուցման ընթացքում միայն Ադրբեջանի տարածքում հայտնաբերվել և պետությանն են հանձնվել 23 հազար պատմական գտածոներ:

Create Account



Log In Your Account