Jan 26 2022 16:57
Banovsha Shahaliyeva
Views: 248
Հայաստանում իրավիճակը մնում է լարված: Շարունակվում է համայնքների խոշորացումը: Արդեն մի քանի օր է, ինչ պարալիզացված է Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի և Սեմյոնովկայի համայնքապետարանների աշխատանքները։ NEWS.am-ի հետ զրույցում տեղի բնակիչները նշել են, որ դեմ են համայնքների խոշորացմանը։ Տղամարդ . «Չենք ուզում մենք Սևանին միանանք: Մեր դարդ ու ցավը լավ է հասկանում մեր գյուղապետը: Թղթի համար Սևան հասնենք, ըստեղ լուծում ենք լրիվ հարցերը: Ամեն մի ստից գործի համար պիտի գնանք հասնեք ընդեղ: Մենք անասնապահությամբ ենք զբաղվում, ժամանակ չենք ունենա գնանք Սևան»: Տեղի բնակիչների համար սա միակ պատճառը չէ, որ դեմ են համայնքների խոշորացմանը: Այդ մարդկանց համար կրճատումները ավելի լուրջ խնդիր են: Տղամարդ.«Անասնապահությամբ են զբաղվում, հողագործությամբ, դպրոցում են աշխատում, գյուղապետարանում: Աշխատում են 5 ընտանիք: Եթե խոշորացվեն հինգից մնալու է երկուսը: Արդեն երեք ընտանիք սոցիալապես կդառնա անապահով»: Նշենք, որ Ծովագյուղ և Սեմյոնովկա համայնքների բնակիչները դեմ լինելով խոշորացմանը, տեղի ունեցած Սևան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին չեն մասնակցել։ Բնակիչները այսօր էլ սպասում են, որ կառավարությունը հաշվի կնստի իրենց հետ: Պատրաստ են գնալ մինչև վերջ: Տղամարդ .«Իմ փոխարեն թող ոչ մեկը որոշում չկայացնի: Կառավարությունը թող հանրաքվե դներ, ուզում ենք, թե չէ: Թողեք մենք մեր յուղով ոնց ասում են տապալվենք: Եթե ստիպեն մենք կգնանք առաջ: Մարդուն պիտի հարցնեն, ինչ ես ուզում: Ես կառավարությունը ժողովրդի ցավից ու դարդից անտեղյակ է»: Երկու գյուղերի բնակիչները ժամանակ են տվել Կառավարությանը, որպեսզի հարցին լուծում տրվի, հակառակ դեպքում դիմելու են ծայրահեղ քայլի՝ ճանապարհ են փակելու։

Create Account



Log In Your Account