Jan 26 2022 17:05
Banovsha Shahaliyeva
Views: 209
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է Իրանի պաշտպանության և Զինված ուժերի աջակցության նախարար Մոհամմադռեզա Գարայ Աշտիանիի հետ։ Այդ մասին հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից։ Հանդիպմանը բարձր է գնահատվել ԱՀ պաշտպանության նախարարության և Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և Զինված ուժերի աջակցության նախարարության միջև ռազմական համագործակցության զարգացման նպատակով ստեղծված համատեղ աշխատանքային խմբի գործունեությունը, ինչպես նաև երկկողմ համաձայնագրերով ձեռնարկված միջոցառումները։ Կողմերը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Իրանի միջև ռազմական, ռազմատեխնիկական և ռազմական բժշկության ոլորտներում համագործակցության հեռանկարների, փորձագիտական խմբերի փոխայցելությունների կազմակերպման և հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։ Հանդիպման արդյունքներով կողմերի միջև արձանագրություն է ստորագրվել։

Create Account



Log In Your Account