Jan 26 2022 17:21
Banovsha Shahaliyeva
Views: 219
Ռուսաստանը բարձր է գնահատում Ադրբեջանի դիրքորոշումը՝ տարածաշրջանում իրավիճակի նորմալացման հարցում։ Այս մասին չորեքշաբթի ասել է՝ Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը՝ 2021 թվականի արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսում։ «Անցյալ տարի մեզ ուրախացնող պահերից էր Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի փոխվարչապետների մակարդակով եռակողմ աշխատանքային խմբի ստեղծումը՝ հաղորդակցությունների ապաշրջափակման նպատակով։ Այս ձևաչափն արդյունավետ է, բանակցություններն ընթանում են լավ և պրոֆեսիոնալ մակարդակով: Ռուսաստանը շատ բարձր է գնահատում Ադրբեջանի դիրքորոշումը՝ տարածաշրջանում իրավիճակի նորմալացման հարցում, ինչը օգուտ է բերում տարածաշրջանի բոլոր երկրներին։ Ադրբեջանի նախագահը բազմիցս արտահայտվել է դրա օգտին, և մենք աջակցում ենք դրան։ Դրան խթան են տվել Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարները՝ Սոչիում կայացած հանդիպմանը։ Եռակողմ խումբը կշարունակի իր աշխատանքը ապագայում ևս»,- ասել է Բոչարնիկովը։

Create Account



Log In Your Account