Oct 11 2018 13:01
Banovsha Shahaliyeva
Views: 55

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևան է ժամանել՝ մասնակցելու ՀՀ մայրաքաղաքում անցկացվող Ֆրանկոֆոնիայի Միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին։ Նշենք, որ միջոցառումը կշարունակվի երկու օր: Նրա աշխատանքներին մասնակցելու համար Հայաստանի մայրաքաղաք են ժամանել ավելի քան 80 երկրների պատվիրակություններ: Մասնակիցների թվում է նաև Կանադայի վարչապետ Ջաստին Տրյուդոն: Սակայն Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացումը ոչ միանշանակ ռեակցիա է առաջացրել համաշխարհային հասարակության մոտ: Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, որը միավորում է ֆրանսալեզու պետություններին, ոչ մի կապ չունի Հայաստանի հետ: Փորձագետների կարծիքով, Հայաստանը փորձում է նման գագաթնաժողովների անցկացմամբ բարձրացնել իր միջազգային հեղինակությունը:

«Թե ինչ կապ ունի դա Հայաստանի հետ, բոլորովին անհասկանալի է:  Հայաստանը նախ մոնոազգային պետություն է, մոնոէթնիկ,  միադավանանք պետություն, որտեղ չի օգտագործվում ֆրասերերն լեզուն:

Իր հեղինակությունը բարձրացնելու համար, պետությունը նախ և առաջ պետք է ցուցադրի խաղաղասիրական քաղաքականություն, մյուս երկրների հետ համագործակցությանն ուղղված քաղաքականություն: Երևանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացումը թյուրիմացություն է, քանզի Հայաստանը հակամարտության մեջ է գտնվում իր առնվազն երկու հարևանների հետ, պետությունը, որը  շատ է հեռու  մուլտիկուլտուրալ արժեքներից, որը որպես պետական գաղափարախոսություն է՝ ընտրել  մոնոեթնիկության, ազգայնամոլության քաղաքականությունը»,-նշել է քաղաքագետ Իլգար Վելիզադեն:

 

 

 

 


Create Account



Log In Your Account