Oct 08 2019 13:57
Banovsha Shahaliyeva
Views: 19

Բաքվում  պատրաստվում են՝  Չմիավորման շարժման անդամ երկրների և պետությունների ղեկավարների 18-րդ գագաթնաժողովի անցկացմանը:   Ադրբեջանի մայրաքաղաքում այդ խոշոր  միջազգային միջոցառումը  կանցկացվի հոկտեմբերի 25-26-ը:  2019-2022 թվականներին Ադրբեջանը կնախագահի  այդ կազմակերպությունում:  Չմիավորման շարժումն իր շուրջը  միավորում է աշխարհի 120 երկրների, որոնց  արտաքին քաղաքականության հիմքը՝ ռազմաքաղաքական դաշինքներին մասնակցելուց հրաժարվելն ու ժողովուրդների խաղաղ գոյակցությունն է, որը  հիմնված է անկախության և իրավահավասարության սկզբունքների վրա:  Շարժմանը մասնակցելու ժամանակահատվածում Ադրբեջանը կարողացել է արժանանալ   անդամ երկրների վստահությանն ու աջակցությանը: Միջոցառման  Ադրբեջանում անցկացնելու որոշումն ընդունվել է՝ Չմիավորման շարժման անդամ երկրների և պետությունների ղեկավարների վերջին գագաթնաժողովում: Ադրբեջանը կազմակերպության անդամ է 2011 թվականից:

«Չմիավորման շարժումը հանդիսանում է աշխարհի հեղինակավոր կառույցներից մեկը: Այս օրերին Բաքվում՝ Չմիավորման շարժմանը նվիրված հերթական միջոցառում կանցկացվի: Միջոցառման անցկացման նպատակն է՝ աջակցել խաղաղության և բարեկեցության  հաստատմանը և ահաբեկչության դեմ պայքարին: Չմիավորման շարժումը հիմնված է հումանիզմի սկզբունքների վրա և ընդգծում է  միջազգային իրավունքի հատուկ նշանակությունը:  Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը խախտվել է  Հայաստանի զինված ուժերի կողմից օկուպացիայի արդյունքում:   Կառույցը  նաև գործունեություն է իրականացնում՝ պետություններին աջակցության նրանց տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության հետ կապված,  ինչը համապատասխանում է  Ադրբեջանի շահերին»,-ասել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Հիքմեթ Բաբաօղլուն:


Create Account



Log In Your Account