Jan 20 2020 13:05
Banovsha Shahaliyeva
Views: 318

Ադրբեջանական ժողովրդի անսասանությունը՝ հանուն ազատության և ինքնիշխանության պայքարում: 1990 թվականին  Բաքվում  տեղի ունեցած սև հունվարը հենց դա ցուցադրեց: Այդ ժամանակահատվածը դարձավ շրջադարձային և ճակատագրական: Դրա արդյունքը դարձավ անկախությունը: Այս մասին քաջատեղյակ են   նաև Ադրբեջանի սահմաններից դուրս: Արտասահմանում գործող Ադրբեջանի  դիվանագիտական ներկայացուցչությունները համաշխարհային հանրությանը տեղեկացնում են 20-րդ դարի վերջին՝  Ադրբեջանի խաղաղ բնակչության հանդեպ իրականացված  դաժան հանցագործության մասին: Ղազախստանում Ադրբեջանի դեսպանատանը կայացել է  դասական երաժշտության հիշատակի համերգ  և ֆոտոցուցահանդես:

«Այն փաստը, որ գործողությունները   ղեկավարում էին   ԽՍՀՄ  ներքին  գործերի նախարար Բոգատինը և պաշտպանության նախարար Դմիտրի Յազովը, խոսում է այն մասին, որ այդ իրադարձությունները մեծ նշանակություն ունեին  Խորհրդային Միության Կոմունիստական կուսակցության ղեկավարության համար»,-ասել է Ղազախատանում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Մամեդովը:

«Մենք աղոթում ենք նրանց համար, ովքեր զոհվել են այս սարսափելի ողբերգության ժամանակ: Զոհեր շատ են եղել: Սակայն, նրանք իզուր չեն զոհվել, իրենց կյանքը զոհաբերել են հանուն  երկրի ինքնիշխանության և ժողովրդի ազատության»,-նշել է պարենային  անվտանգության ԻԿ գլխավոր տնօրենի տեղակալ Համիդ Օպելոյերը:

«1986 թվականի դեկտեմբերին  Ղազախստանում և 1990 թվականի հունվարին Ադրբեջանում տեղի ունեցած իրադարձությունները՝ ազդանշան էին առ այն, որ մոտենում է խորհրդային դարաշրջանի ավարտը: Մենք շատերին  կորցրեցինք: Ես այդ օրերը համարում եմ թուրքալեզու  ժողովուրդների միասնության նախնական  փուլ: Մենք՝ Ադրբեջանի եղբայր ժողովրդի  հետ միասին հարգում ենք զոհվածների հիշատակը»,-ասել է պրոֆեսոր (Ղրղզստան) Կադըրալի Կոնկոբաևը:

«Այս քայլը ցույց տվեց Խորհրդային կենտրոնական ղեկավարության վերաբերմունքը հանրապետությունների հանդեպ: Մենք բոլորս շատ լավ գիտենք, թե 1986 թվականի դեկտեմբերին   ինչ  տեղի ունեցավ Ղազախստանի  Ալմաթի քաղաքում, երբ ճնշվեց ղազախստանցի երիտասարդների ելույթը, 1989 թվականին ինչ  տեղի ունեցավ Թբիլիսիում և  1990 թվականին Բաքվում, 1991 թվականին՝  Մերձբալթյան հանրապետություններում:  Սրանք մեկ շղթայի սարսափելի օղակներն են»,-ասել է պատմաբան (Ղազախստան) Արման Սուլեյմանովը:

Արյունոտ  հունվարյան իրադարձությունների զոհերի հիշատակը հարգել են նաև Ղրղզստանում:  Բիշքեկում Ադրբեջանի դեսպանատանը բացվել է ֆոտոցուցահանդես, ցուցադրվել է այդ արյունոտ դեպքերի մասին վավերագրական ֆիլմ: Դեսպան Հիդայաթ Օրուջովն ընդգծել է. ադրբեջանական  ժողովրդի դեմ զանգվածային ահաբեկչության ակտ է  իրականացվել:  

«Սա շատ կարևոր է և գլխավորն այն է, որ ապագա   սերունդը նման աղետների ականատես չդառնա:   Որպեսզի աշխարհի ոչ մի անկյունում  նման աղետներ չկրկնվեն,  ինչպիսին տեղի  ունեցավ 30 տարի առաջ Բաքվի փողոցներում և ողջ Ադրբեջանում»,-ասել է Ղրղզստանում Ադրբեջանի դեսպան Հիդայաթ Օրուջովը:  

Բաքվում տեղի ունեցած հունվարյան իրադարձությունները չկոտրեցին ադրբեջանական ժողովրդի ազատագրական ոգին: Ընդհակառակը, այդ դեպքերը  համախմբեցին և  ամրապնդեցին միասնությունը: Ադրբեջանցիները ցուցադրեցին ամենածանր փորձանքներին դիմակայելու իրենց վճռականությունը, հանուն ազատության չխնայելով նույնիսկ սեփական կյանքը:  


Create Account



Log In Your Account