Oct 18 2019 13:46
Banovsha Shahaliyeva
Views: 38

28 տարի առաջ՝ 1991 թվականի հոկտեմբերի 18-ին, Ադրբեջանի Հանրապետության Գերագույն խորհուրդը ընդունեց պատմական փաստաթուղթ՝ Պետական ​​անկախության մասին սահմանադրական ակտը: Առաջին տարիներին երիտասարդ երկիրը ընդհարվեց  մեծ դժվարությունների հետ: Մի կողմից՝ շարունակվում էր  հայկական ռազմական ագրեսիան: Ադրբեջանի առջև ծառացած ամենակարևոր մարտահրավերը՝ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորումն էր: Հայաստանի կողմից իրականացված ռազմական ագրեսիայի և էթնիկ զտումների արդյունքում՝ օկուպացվել են Ադրբեջանի 20 տոկոս տարածքները, ավելի քան 1 միլիոն մարդ հայտնվել է  փախստականի և հարկադիր վերաբնակի կարգավիճակում: Մյուս կողմից, պլանային համակարգի անկման հետ կապված, տնտեսությունը կաթվածահար եղավ: Երկրում խախտվեց ներքին կայունությունը: 1993 թվականին Հեյդար Ալիևի իշխանության գալուց հետո, նրան հաջողվեց ամուր հիմք ստեղծել Ադրբեջանի պետության համար: Դա համազգային առաջնորդի հարուստ քաղաքական փորձն էր, կառավարման բարձր հմտությունները և հայրենիքի հանդեպ սերը, ինչը թույլ տվեց Ադրբեջանին գոյատևել:

«Մեծ ուշադրություն է հատկացվում քաղաքացիների սոցիալական վիճակի բարելավմանը, նրանք սկսեցին ապրել անվտանգ երկրում, և ապրում են վստահորեն: Ամրապնդվել են Ադրբեջանի դիրքերը ղարաբաղյան խնդրի լուծման հարցում: Անկախ քաղաքականությունը Ադրբեջանին հնարավորություն կտա՝ վերկանգնել երկրի  տարածքային ամբողջականությունը, և երկրորդը՝ իրականացնել  բազմաթիվ նախագծեր՝ երկրի քաղաքացիների  նյութական մակարդակը բարձրացնելու համար»,-ասել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Այդըն Միրզազադեն:

Այսօր մեծ առաջնորդի՝ անկախության պահպանմանն ու ամրապնդմանն  ուղղված անխոնջ ջանքերը շարունակում է նախագահ Իլհամ Ալիևը:

«Դրա հետ մեկտեղ, այսօր մեր տնտեսությունն ունի արագ զարգացման մեծ ներուժ: Մակրոտնտեսական զարգացման, ընդլայնված վերարտադրության բոլոր բաղադրիչներով, Ադրբեջանի տնտեսությունը զարգացման ներուժ ունի: Համապատասխան մակրոտնտեսական կառավարման քաղաքականությամբ մենք կարող ենք ասել, որ տնտեսությունն ունի տարեկան կտրվածքով՝  5 տոկոս և ավելի համախառն ներքին արդյունքի աճի ներուժ»,-ասել է տնտեսատական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր  Էլշադ Մամեդովը:

Ադրբեջանը դարձել է տարածաշրջանի առաջատար երկիր՝ հասնելով՝ կայուն ներքաղաքական իրավիճակի, քաղաքական համակարգի, որը կատարելագործվում է մշտական բարեփոխումներով  և համապատասխանում է՝  հասարակության շահերին, քաղաքացիների միջև հարաբերություններում ներդաշնակությանը և տնտեսական կայուն զարգացմանը: Այսօր Ադրբեջանն իր արժանի տեղ է գրավում աշխարհի պետությունների շարքում:


Create Account



Log In Your Account