Jan 16 2020 13:45
Gulyaz Shirinova
Views: 325

Հաշվված օրեր են մնացել   1990 թվականի  հունվարի 20-ի ողբերգության տարելիցին, երբ Խորհրդային բանակի զորամիավորումներն առանց նախազգուշացման ներխուժեցին Ադրբեջան, որի արդյունքում զոհվեց մոտ 150 մարդ, վիրավորվեց 744 քաղաքացիական անձ, հարյուրավոր մարդիկ անհայտ կորան: Ողբերգության 30-րդ տարելիցի  նախաշեմին,  Բաքվում՝ Ադրբեջանի անկախության և տարածքային ամբողջականության համար պայքարում զոհված Շեհիդների ծառուղում  նախապատրաստական աշխատանքներ են  կատարվում:  

«1990 թվականի  հունվարի 20-ի գիշերը խաղաղ բնակչության հանդեպ իրականացված հանցագործությունը ոչ միայն չկարողացավ վախեցնել ադրբեջանական ժողովրդին, ավելին, այն  էլ ավելի ամրապնդեց նրա անկախության կամքը»: Այս կարծիքները հնչեցվել են Վաշինգտոնում՝ «Բաքվում հունվարի 20-ի ողբերգությունը և Ադրբեջանի անկախության 30-ամյակը» թեմայով անցկացված միջոցառմանը: ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանության խորհրդական Վուգար Գուրբանովը ներկաներին հիշեցրել է, որ  հունվարի 20-ի ողբերգությունը մեր ժողովրդի հանդեպ իրականացված հանցագործություն է: Նա հայտնել է, որ այդ օրը զոհվել են   տարբեր ազգերի ու կրոնական դավանանքների ներկայացուցիչներ: Ամերիկացի պատմաբան-գիտնական Ֆրեդերիկ Ստարը խոսել է ադրբեջանական ժողովրդի հանդեպ իրականացված հանցագործության, հունվարի 20-ի ողբերգության հետ համատեղ ադրբեջանական ժողովրդի դեմ իրագործված այլ սադրանքների  մասին: Նա նշել է, որ հունվարի 20-ի ողբերգությունից հետո Խորհրդային իշխանությունը կորցրեց իր բարոյական հիմքը և լեգիտիմությունը:    

 «Այդ գիշեր  բազմաթիվ անմեղ  մարդիկ սպանվեցին: Ես գիտեմ, որ Հեյդար Ալիևն այն ժամանակ չլռեց: Նա այդ դեպքից մի քանի ժամ հետո  ելույթ ունեցավ և իր բողոքը հայտնեց: Միլիոնավոր մարդիկ դուրս եկան հրապարակներ և հայտարարեցին, որ արդեն կոմունիզմի, Խորհրդային միության  վերջն է: Ադրբեջանական ժողովուրդը կրկին ձեռք բերեց Առաջին համաշխարհային պատերազմից հետո կորցրած անկախությունը: Այս տեսանկյունից այդ իրադարձություններն ունեցան  և դառը և քաղցր պահեր: Միևնույն ժամանակ կա և ողբերգություն, և վերածնունդ»,-ասել է  ամերիկացի  գիտնական, պատմաբան Ֆրեդերիկ Ստարը:

Միջոցառմանը մասնակցող Ամերիկայում ադրբեջանական համայնքի անդամները խոսել են հունվարի 20-ի իրադարձությունների մասին: Հայտնել են, որ ԽՍՀՄ-ի ղեկավարության կողմից  այս դեպքերը թաքցնելու փորձերը ձախողվեցին: Միջոցառմանը մասնակցել են ԱՄՆ-ի պետական կառույցների ներկայացուցիչներ, Միացյալ Նահանգներում հավատարմագրված դեսպաններ, ռազմական կցորդներ և դիվանագետներ, տեղի և ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներ:  

 

 

 


Create Account



Log In Your Account