Feb 05 2020 12:18
Banovsha Shahaliyeva
Views: 308

Փետրվարի 4-ին Միացյալ Նահանգների  Նյու Մեքսիկո նահանգի Սենատը Սև հունվարի ողբերգության 30-րդ տարելիցի կապակցությամբ հռչակագիր է ընդունել: Փաստաթղթում ողբերգությունը կտրականապես դատապարտվում է, հարգանք է հայտնվում ազատության համար պայքարի առաջին զոհերի հիշատակին: Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսություն ուղարկված հռչակագիրը ընդունվել է  Սենատի լիագումար նիստում: Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Նասիմի Աղաևը այս պատմական փաստաթղթի համար նամակ   հասցեագրելով Նյու Մեքսիկո նահանգի Սենատի ղեկավարությանը, որում երախտագիտություն է հայտնել ամերիկացի սենատորներին: Սենատի լիագումար նիստում ընթերցված փաստաթղթում նշվում է, որ 1918 թվականին ադրբեջանական ժողովրդի  կողմից ստեղծվեց մահմեդական աշխարհի առաջին աշխարհիկ և ժողովրդավար հանրապետությունը, սակայն երկու տարի անց բոլշևիկների զավթման արդյունքում վերջ դրվեց այդ անկախությանը և  71 տարի Ադրբեջանը գտնվեց Խորհրդային Միության լծի տակ: Նշվում է, որ ադրբեջանական ժողովրդի ազատասիրությունը խեղդելու համար 1990 թվականի հունվարի 20-ին 26 հազարանոց խորհրդային զորքերը ներխուժեցին Բաքու՝ դաժան սպանդ  իրականացնելով խաղաղ բնակչության, երեխաների, կանանց և ծերերի նկատմամբ: Հռչակագրում ընդգծվում է, որ  այս արյունահեղությունը էլ ավելի ուժեղացրեց ադրբեջանական ժողովրդի պայքարը, և 1991 թվականին Ադրբեջանը կրկին վերականգնեց  իր անկախությունը:

Փաստաթղթում նշվում է նաև, որ այսօր Ադրբեջանը ԱՄՆ-ի տարածաշրջանային գործընկերն ու դաշնակիցն է, Նյու Մեքսիկո նահանգում գլխավոր և պատվավոր  հյուպատոսների միջոցով ներկայացված Ադրբեջանը՝ վերջին տարիներին  ամուր հարաբերություններ է ստեղծել այս նահանգի հետ: Վերջում ընդգծվում է, որ Նյու Մեքսիկոյի Սենատը Հունվարի 20-ի ողբերգության 30-րդ տարելիցի կապակցությամբ հարգում է Ադրբեջանի ազատության ու անկախության համար պայքարում զոհվածների հիշատակը:

Նշենք, որ Նյու Մեքսիկոյում Ադրբեջանի պատվավոր հյուպատոս Արտ Մակհաֆֆը մասնակցել է Սենատի լիագումար նիստին: Հռչակագիրը պատվավոր հյուպատոսին է հանձնվել սենատոր Օռտիզ Պինոյի կողմից:

 


 


Create Account



Log In Your Account