Jun 13 2018 14:07
Banovsha Shahaliyeva
Views: 69

Մարտի 1-ի զոհերի հարազատները փոխհատուցում պահանջելու են «անձամբ Քոչարյանի գրպանից, ոչ թե պետբյուջեից»

2008թ-ի Մարտի 1-ի գործի իրական բացահայտման գործընթացը սկսվել է: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ամենակարևոր գործերից մեկը, որ պետք է անի ՀՔԾ-ն, Մարտի 1-ի ոճրագործության բացահայտումն է: «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում իրավապաշտպան Վարդան Հարությունյանը նշել է . «ՀՀ-ում չկար որևէ մեկը, որ չհավատար, թե Մարտի 1-ը բացահայտվելու է, իհարկե, բոլորս գիտեինք, որ բացահայտվելու է, բայց գործող իշխանությունները խոչընդոտում էին: Սերժ Սարգսայնը և Ռոբերտ Քոչարյանը ևս հասկանում էին, որ գալու է պահը, և բացահայտվելու է այդ հանցագործությունը և ամեն ինչ անում էին, որ հետաձգվեր: Իրենք հայտարարում էին, որ Մարտի 1-ի էջը փակված է, բայց մեր հանրությունը միշտ հակադարձում էր: Այդ էջը չի կարող փակվել անգամ բացահայտումից և մեղավորների պատիժ ստանալուց հետո, որովհետև Մարտի 1-ը բեկել է մեր պատմական ուղին, մեզ շեղել է մեր զարգացման ուղուց:

Վարդան Հարությունյանը նաեւ նշել է, որ պետք է արդարադատություն լինի, որ աշխարհի բոլոր մարդիկ իմանան, որ չի կարելի կրակել խաղաղ ցուցարարի վրա, և մտածել՝ վերջ ավարտվեց ամեն ինչ»:

Մարտի 1 զոհերից մեկի Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը նշել է-   «Մենք՝ Մարտի 1-ին զոհերի հարազատներս ուրախացել ենք, որ գործը պետք է բացահայտվի, մեր վիշտը մի փոքր թեթևացել է, և ավելի շատ կթեթևանա, երբ դատարանում տեսնենք մեղավորներին-կարևոր է, որ պատժվեն գերագույն հրամանատարից մինչև ձգանը քաշողը»:

«Պետք է ամեն ինչ լինի հասցեական. Դատարանը հասցեական մեղադրանքներ պետք է ներկայացնի, այդ ճանապարհը և՛ երկար է լինելու, և՛ բար, և՛ դիմադրության է հանդիպելու, որովհետև բուրգը կա, դիմադրելու է, դիմադրությունը լինելու է շատ մեծ, բայց վստահ եմ, որ նոր կադրերը հաջողելու են: Այդ դիմադրությունը պետք է ջարդել»,- նշեց Վ.Հարությունյանը:

Նա նաև ընդգծել է,  որ վերջին օրերին պարզ է դարձել , որ Հայաստանում  արդարադատության համակարգը հակահեղափոխական է:

Մարտի 1-ի զոհերի հարազատները փոխհատուցում պահանջելու են «անձամբ Քոչարյանի գրպանից, ոչ թե պետբյուջեից»,- ասել է  Սարգիս Քլոյանը:

 


Create Account



Log In Your Account