Feb 19 2020 12:39
Banovsha Shahaliyeva
Views: 309

Երկար տարիներ Հայաստանի իշխանությունների կողմից խոստացված տնտեսական աճը այսօր էլ չի գրանցվում,  գործազրկությունն  ու աղքատությունն էլ դարձել են ազգային աղետ: Արագ ընթացքով աճում է  նաև վերջին տարիներին արդեն իսկ ահագնացած  պետական պարտքը, որն արդեն նոր ռեկորդային ցուցանիշի է հասել:

News.am-ը գրում է՝ 2012-2018 թվականներին Հայաստանի պետական պարտքն աճել է 342 տոկոսով: Այս մասին  Ազգային Ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց Հաշվեքննիչ պալատի մեթոդաբանության, վերլուծության և միջազգային կապերի վարչության պետ Կարեն Առուստամյանը: Կենտրոնական բանկում  չեն ներկայացնում պետական պարտքի կառավարման երկարաժամկետ ռազմավարական ծրագիրը: Չի ներկայացվել նաև պետական պարտքի կառավարման հարցով ռիսկերի հեջավորում: Բացի այդ, խնդրային է նաև ներքին պետական պարտքի կառավարման հետ կապված խնդիրը, որի չափը երկար ժամանակ մնում էր նույն մակարդակի վրա՝ 20 տոկոս: Միևնույն ժամանակ, ոչ ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական պարտատոմսերը կազմում են ընդամենը 0,6 տոկոս պետական պարտքի ընդհանուր ծավալում,- եզրափակում է news.am-ը:

Նշենք, որ մոտ երկու տարի առաջ Հայաստանում տեղի ունեցած այսպես կոչված թավշյա հեղափոխությունը, որի հետ այդքան մեծ հույսեր էին կապում քաղաքացիները, չփոխեց երկրի սոցիալ-տնտեսական վիճակը, մարդկանց  կյանքի որակը, ընդհակառակը ավելի վատացրեց: Եվ ինչքան էլ երկրի վարչապետը փորձի համոզել, որ կատարել է իր տված խոստումները՝ դրանից իրականությունը չի փոխվում՝ Հայաստանը աստիճանաբար գնում է կործանման:


Create Account



Log In Your Account